Սյունիքի մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են. մարզի դատախազությունը միջոցների է դիմել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Սյունիքի մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են. մարզի դատախազությունը միջոցների է դիմել

11:57 02.08.2021

Սյունիքի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված ապօրինի ծառահատումների, հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետության և օրինականության վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մտահոգիչ ծավալներով ավելացել են ապօրինի անտառահատումների դեպքերը, դրանով պայմանավորված՝ նաև հարուցված քրեական գործերը:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների գործունեության արդյունքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 43 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերն ավելացել են 28-ով կամ շուրջ 186%-ով: Դրանցից 20-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (5 քրեական գործ) ավելի են 4 անգամ:

Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հետաքննության և նախաքննության փուլերում գտնվող գործերով առաջնային նշանակություն է տրվում բնությանը և պետությանը պատճառված վնասի վերականգնմանը: Մասնավորապես, հարուցված և քննվող քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 35մլն ՀՀ դրամ: Շուրջ 5մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերը կասեցվել են որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու հիմքով, իսկ մնացած շուրջ 30մլն ՀՀ դրամի չափով վնասի հատուցմանն ուղղված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Թեև ապօրինի անտառահատման դեպքերի և դրանցով քրեական վարույթների քանակական աճը մեծապես պայմանավորված է բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի գրանցման, բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, սակայն ակնհայտ է, որ անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների կանխարգելման, փայտանյութի տեղափոխման ճանապարհների, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության առումով առկա են խնդիրներ:

Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 2021թ. 1-ին կիսամյակում արձանագրված ապօրինի ծառահատումների դեպքերով պետությանը պատճառված վնասների մի մասը հնարավոր չի դառնում վերականգնել հիմնականում հանցանք կատարած անձանց բացահայտելու անհնարինության պատճառով: Բացի այդ, արձանագրված ապօրինի ծառահատումների կեսից ավելիի դեպքերում հնարավոր չի լինում քրեական գործեր հարուցել և ապօրինի ծառահատումներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել հատումները փոքր ծավալներով կատարելու և պետությանն ու բնությանը պատճառված վնասի՝ քրեական գործերի հարուցման համար անհրաժեշտ նվազագույն չափը չգերազանցելու պատճառով: Ապօրինի ծառահատումների քանակական աճի վրա ազդում են նաև հետպատերազմյան շրջանում պահպանվող անտառային տարածքների նկատմամբ վերահսկողության հարցերում առաջացող օբյեկտիվ բարդությունները:

Հաշվի առնելով մարզի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերի աճի նման մտահոգիչ դինամիկան՝ Սյունիքի մարզի դատախազը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարին, ՀՀ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին և ՀՀ Սյունիքի մարզպետին:

Մարզի դատախազը բարձրացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման, ապօրինի ծառահատումները նախականխելու և կանխելու ուղղությամբ գործադրվող միջոցների արդյունավետությունը բարելավելու հրատապ անհրաժեշտությունը:

Հետագայում, դրական ցուցանիշներ արձանագրելու և ապօրինի ծառահատումների դեմ պայքարն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից խնդիր է դրվել նաև մեծացնել մարզպետարանի, դատախազության, իրավասու մյուս մարմինների մարզային կառույցների միջև համագործակցության մակարդակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

12:34 21.08.2025

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

12:32 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

12:23 21.08.2025

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

12:17 21.08.2025

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...

SHANTNEWS

12:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP