Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Հողային ռեսուրսներին հասցվել է շուրջ 40 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն դիմել է ՀՀ դատախազություն

12:10 02.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Հասինէդ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝
• Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։
• Չունի օգտակար հանածոների պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյան։
• Չի պահպանվել հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները։
• Իրականացրել է 36000 մ³ ստորերկրյա ջրի օգտագործում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության:
• Գործունեությունն իրականացնում է փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով։
• Չեն իրականացվել հողի պահպանությանն ուղղված միջոցառումները և օգտագործմանը ներկայացվող պարտավորությունները։ Վնաս է պատճառվել գյուղ նշանակության այլ հողատեսքի հողերին՝ ընդհանուր 0.55 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության վարելահողի հողերին՝ ընդհանուր 1.61 հա մակերեսով:

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 550.000 ՀՀ դրամի չափով։
Իսկ հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի համաձայն շուրջ 40 մլն. ՀՀ դրամի չափով հասցված վնասի մասով գործի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

12:34 21.08.2025

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

12:32 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

12:23 21.08.2025

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին

Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

12:17 21.08.2025

Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասին

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...

SHANTNEWS

12:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP