22:13 02.08.2021
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի գրասենյակը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինից ստացել է պատասխան նամակ այն ուղերձին, որը Կիպրոսի ղեկավարն ուղարկել էր իր ռուս գործընկերոջը Կիպրոսի հյուսիսում գտնվող Վարոշա թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Մենք անթույլատրելի ենք համարում միակողմանի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 և 789 բանաձևերը», – մեջբերում է գրասենյակը Պուտինի նամակից:
Ըստ Կիրպոսի նախագահի գրասենյակի՝ Պուտինը նամակում նշել է, որ ուշադիր կարդացել է մայիսի 14-ին իրեն ուղարկված նամակը, ինչպես նաև հուլիսի 5-ին ուղարկված հաղորդագրությունը: Դրանցում կիպրական կողմը մտահոգություն էր հայտնում Վարոշայի ստատուս քվոյի հնարավոր փոփոխության առնչությամբ:
Կրեմլի մամուլի ծառայությունը երկրի ղեկավարի նամակի մասին չի հաղորդել:
Ավելի վաղ ինքնանռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը Նիկոսիայի թուրքական հատվածում տեղի ունեցած զինվորական շքերթի ժամանակ հայտարարել էր, որ Վարոշայի այն հատվածը, որը գտնվում է կղզու չեզոք գոտում, կապառազմականացվի և կհանձնվի կիպրոսցի հույն սեփականատերերի օգտագործմանը: Շքերթին ներկա Թուրքիայի նախագահ Էրդողանը ողջունել էր այս որոշումը: Սակայն ՄԱԿ-ի Անվստանգության խորհրդի՝ 1984 թ.-ի բանաձևի համաձայն՝ Վարոշա ոչ ոք չպետք է մուտք գործի, մինչև այնտեղ չվերադառնան 1974 թ.-ին արտաքսված կիպրոսցի հույների սերունդները:
Ըստ ՄԱԿ-ի ԱԽ մեկ այլ բանաձևի՝ շրջանը պետք է վերադառնա ՄԱԿ-ի խաղաղապահների վերահսկողության տակ:
Չնայած այս երկու փաստաթղթերին՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իշխանություններն անցյալ տարվա հոկտեմբերին Վարոշայի հյուսիսային թաղամասերի ծովափնյա հատվածը բացել են զբոսաշրջիկների առջև:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...