08:31 03.08.2021
ԱՄՆ իշխանությունները ռուսական կողմին են փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, ովքեր պետք է լքեն երկիրը վիզաների գործողության ավարտի պատճառով։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը National Interest-ի հետ հարցազրույցում։
Դիվանագետները պետք է լքեն երկիրը սեպտեմբերի 3-ին։ «Նրանցից գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը կտրուկ խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը»,-ասել է Անտոնովը։
ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական առաքելություններն աշխատում են աննախադեպ սահմանափակումների պայմաններում, որոնք ոչ միայն մնում են ուժի մեջ, այլև՝ ուժեղանում։ Դեսպանի խոսքով՝ չնայած (ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի) վարչակազմի հայտարարությանը՝ Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության և դիվանագիտության կարևոր դերի մասին, ռուսական դիվանագիտական ներկայությունը ենթարկվում է շարունակական հարվածների։ Դեսպանը նշել է, որ ամերիկյան կողմի սահմանած՝ գործուղման եռամյա սահմանաչափը չի գործում որևէ այլ երկրի պարագայում։
Իր Հերթին Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ռուս դիվանագետները, ում ամերիկյան վիզայի գործողության ժամկետը շուտով ավարտվում է, երկարացման համար դիմելու իրավունք ունեն։
Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնում ոչ մի զարմանալի բան չեն տեսնում ռուս դիվանագետների վիզաների հետ կապված պահանջներում։
11:58 21.08.2025
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:53 21.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհինՕգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...
11:47 21.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՕգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
11:40 21.08.2025
Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցներըԱսիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...