10:53 05.08.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող լրացումների վերաբերյալ հանրային քննարկում։
Առաջարկվող լրացումները վերաբերում են բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման հնարավորությունների մեծացմանը, որով կապահովվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը։ Վերջիններս իրենց ելույթներում կարևորել են Հայաստանում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, համայնքային սոցիալական աշխատողների հաստիքների ավելացումը, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնավարության և բնականոն զարգացման պայմանների ապահովումը։
Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով՝ համայնքային սոցիալական աշխատողների ներդրման այս նախաձեռնությունը տարիներ շարունակ սոցիալական պաշտպանության ոլորտի շահագրգիռ կողմերի կատարած աշխատանքի նոր փուլն է, որը հնարավորություն կտա ընդլայնել համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտը։ ՀՀ կառավարության բարեփոխումների տեսլականն է սոցիալական պաշտպանության համակարգի ապակենտրոն, ցանցային զարգացումը, որի հենակետերը ուժեղ համայնքներն են՝ ի դեմս ուժեղ և պրոֆեսիոնալ համայնքային սոցիալական աշխատողների։
«Ուրախ եմ, որ Երևանում այս հարցի շուրջ նախաձեռնողական քայլեր են իրականացվում և մեր գործընկերների աջակցությամբ վերջին ամիսներին շուրջ 60 սոցիալական աշխատող է վերապատրաստվել։ Նախարարությունն այժմ նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության կայացման գործընթացում է, որի առաջանհերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը։ Սակայն այն ինքնաշխատ կերպով զարգանալ չի կարող, քանի որ փոխադարձաբար կապված է համայնքներում սոցիալական աշխատանքի կայացման հետ»,– ընդգծել է նախարարի տեղակալը։
Անդրադառնալով օրինագծերի միջոցով առաջարկվող փոփոխություններին՝ վերջինս կարևորել է սոցիալական պաշտպանության և տեղական ինքնակառավարման ոլորտների, քաղաքացիական հասարակության և մասնագիտական համայնքների ներկայացուցիչների կողմից իրականացված քայլերն ու ջանքերը՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման և զարգացման գործում։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն ևս խոսել է համայնքում սոցիալական աշխատողի դերի և առաքելության մասին՝ մանրամասնելով․ «Ավելի քան չորս տարի «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրն աշխատել է Հայաստանի համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ: Երբ մենք միասին սկսեցինք այս ճանապարհորդությունը, երկրում ընդամենը ութ համայնքային սոցիալական աշխատող կար: Թույլ տվեք կրկնել՝ 8 սոցիալական աշխատող 3 միլիոն բնակիչ ունեցող երկրի համար: Այժմ՝ 87 համայնքում գործում են 91 սոցիալական աշխատողներ։ Միայն Երեւանում 1 միլիոն մարդ սպասարկելու համար կար ընդամենը մեկ սոցիալական աշխատող, այժմ, CLASS ծրագրի և գործընկերներ կառույցների աջակցությամբ, Երևանն ունի վերապատրաստված 60 սոցիալական աշխատող, ովքեր այս ամառ արդեն անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ Այս ամենը մեծ նվաճում է: Մենք հպարտ ենք, որ կարող ենք ասել, որ մենք եղել ենք այս հաջողություններին նպաստող կողմերից մեկը»։
Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ևս ընդգծել է համայնքային սոցիալական աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ մի շարք համայնքներում սոցիալական աշխատողների ակտիվ գործունեությունը նշանակալի արդյունքներ է գրանցել։ Վերջինս կարևորել է նաև այն ջանքերը, որոնք ուղղվում են սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, քանի որ դա անհրաժեշտ նախապայման է համայնքներում հասանելի սոցիալական ծառայություններ ունենալու համար։
Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը ներկայացրել է քաղաքացիական հասարակության կողմից համայնքային սոցիալական աշխատանքի կայացմանն աջակցող ընթացիկ աշխատանքներն ու համայնքային սոցիալական աշխատանքի սկզբունքները։ Վերջինս իր խոսքում նշել է․ «Համայնքային սոցիալական աշխատողները սոցիալական պաշտպանության համակարգի առաջամարտիկներն են: Նրանք այն մասնագետներն են, որոնք վաղ հայտնաբերում են առկա սոցիալական խնդիրները, ինչպես նաև մեծ դեր ունեն այդ խնդիրների կանխարգելման գործում»։
Օրինագծերում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները որպես զեկուցող ներկայացրել է նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Աստղիկ Մինասյանը, ով իր ելույթում նկարագրել է ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները։ Ա․ Մինասյանը ներկայացրել է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերով առաջարկվող փոփոխությունները, հիմնավորել դրանց անհրաժեշտությունը։
Հարակից զեկույցով հանդես է եկել ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, որի փաստարկմամբ՝ պետք չէ որևէ միջամտություն անել համայնքային մարմինների հաստիքների ավելացման կամ նվազեցման գործում։ Համամիտ լինելով սոցիալական աշխատողի ինստիտուտի դերակատարման կարևորության հետ՝ նա ընդգծել է, որ իրենց նախարարությունն այլ մոտեցում ունի հաստիքների ավելացման առաջարկի վերաբերյալ։ Կարծիք է ներկայացվել լրամշակել օրինագիծը՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման գործառույթներն ու հնարավորությունները։
Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյան խոսքով երկրում արտակարգ իրավիճակների ժամանակ, մասնավորապես՝ համավարակի և պատերազմի շրջանում, ակնհայտ է եղել սոցիալական աշխատողի անհրաժեշտությունը յուրաքանչյուր վարչական շրջանում, և այս պահին նախաձեռնել են մի ծրագիր, որի շրջանակում Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջան ունենալու է սոցիալական աշխատողներ և հոգեբանի առնվազն մեկ հաստիք։
Հայաստանում սոցիալական աշխատանքի մասնագիտական ծառայությունների կայացմամբ շահագրգիռ, սոցիալական պաշտպանության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ակտիվ գործող քաղաքացիական հասարակության կառույցները քննարկմանը ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկությունները և նոր նախաձեռնությունները։
Միջոցառումը ԱՍՀՆ ենթակայության ներքո 2021 թվականի ապրիլի 1-ից գործող Միասնական սոցիալական ծառայության ամրապնդման և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների շարունակվող քայլերից է։
Հանրային քննարկման կազմակերպական աշխատանքներին աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, Մանկական զարգացման հիմնադրամը՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակներում։
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...