Հին-շեն գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է խաղաղ բնակչության համար. Արցախի ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+25.09 oC

Հին-շեն գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է խաղաղ բնակչության համար. Արցախի ՄԻՊ

14:14 07.08.2021

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շուշիի շրջանի Հին-շեն համայնք կատարած այցի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել համայնքի ղեկավարի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին։
Գյուղը մինչև պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում։ Գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։

Գյուղի մերձակայքում գտնվող բլրի վրա տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետն անմիջական և անհերքելի սպառնալիք է Հին-շենի խաղաղ բնակչության կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար։
Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը այդ տարածքներում անվտանգային առումով խոչընդոտներ է ստեղծում և ուղղակի սպառնալիք է հանդիսանում նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով, մասնավորապես՝ խոտհարքների կազմակերպման, արոտավայրերից օգտվելու և մեղվափեթակների սպասարկման համար։

Հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ին Շուշիի շրջանի Հին-շեն համայնքի բնակիչներին պատկանող 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակվել են։ Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հիշյալ հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։ Իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզել եմ, որ դեպքի վերաբերյալ Շուշիի վարչակազմի ղեկավարի՝ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը արդեն ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։
Աներկբա է՝ ԱՀ համապատասխան մարմինները ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է բանակցություններ սկսեն վերոնշյալ հենակետը գյուղի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ՝ բնակիչների բնականոն կյանքը վերականգնելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորելու համար»։

Возможно, это изображение (дерево, облако и гора)

Возможно, это изображение (небо и гора)

Возможно, это изображение (небо и гора)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

BACK_TO_TOP