00:14 13.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում այցելել է Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Այնտեղ էին հավաքվել ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ հայեր եվրոպական տարբեր երկրներից: Նրանք ՀՀ վարչապետին դիմավորեցին ծափերով և «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետին դիմավորեց եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած պատվիրակությանը և նշեց, որ ուրախ են Բրյուսելում հանդիպելու համար:
«Հաջողություններ ենք մաղթում երկրի բարօրության ապահովման, մեր պետության զարգացման գործում: Մենք ականատես եղանք մի իրողության, որը սկիզբ առավ ամիսներ առաջ և դեռ շարունակվում է, մեր հուսահատված ժողովուրդը համախմբվեց և կանգնեց քաղաքական գործընթացների հիմքում»,- ասաց Զատիկ վարդապետ Ավետիքյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հիմնական իմաստի մասին: Նրա խոսքով՝ հեղափոխությունից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե Հայաստանի քաղաքացիություն, երկրում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում:
«Հեղափոխությունից հետո մեր հիմնական ձեռքբերումը եղավ այն, որ անկախ նրանից՝ ունի դե յուրե քաղաքացիություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ-ի հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Եվ ես լիազորված եմ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային դիմել այսպես՝ սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ: Այս փոփոխության հիմնական իմաստը դա է, մեր և ձեր Հայրենիքն այլևս ձերն է, այն վերադարձված է ժողովրդին: Ես ուզում եմ արձանագրենք ընթացիկ քաղաքական իրավիճակի ամենակարևոր փոփոխությունը՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին: Մեր խնդիրն այժմ այն է, որ ամեն մեկս մեր տեղում տեր կանգնենք մեր Հայրենիքին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ աշխարհի հայությունը կերտած հաղթանակի համահեղինակն է, անհնար կլիներ դրան հասնել առանց հայության հզոր աջակցության:
«Այսօր միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես տեղի ունեցան հայաստանյան իրադարձությունները: Ասում են, որ ոչ մի հետազոտական կենտրոն նման բան չէր կանխատեսել: Ասում եմ՝ այս ամենը տեղի ունեցավ մի պարզ պատճառով` Հայաստանում գտնվող և աշխարհի հայերի մեծամասնությունը հստակ կանգնեց հեղափոխության ակունքներում: Կոռումպացված իշխանությունը հստակ հասկացավ, որ դիմադրություն չի կարող լինել, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Մենք պետք է այս միասնականությունն օգտագործենք հետագայում հաղթանակներ կերտելու համար: Դուք հաղթել եք, եկել է ժամանակը, որ մենք լինենք միասին, ապրենք միասին Հայաստանի Հանրապետությունում, մեր ուսերին կրենք մեր հետագա հաղթանակների բեռը: Կոչ եմ անում ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...