15:27 12.08.2021
Հոր կողմից Խաչատուրյան քույրերի խոշտանգումների, սեռական բռնությունների և ծեծի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Վ. Սերբսկու անվան ինստիտուտի մասնագետների կողմից անցկացված հոգեբուժական նոր փորձաքննությունը պարզել է, որ ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը (հոր սպանությունը դուստրերի կողմից) պայմանավորված էր նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքով, դրանից առաջացած սթրեսով և վախով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են աղջիկների փաստաբանները՝ վկայակոչելով Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերված փորձաքննությունների արդյունքները: Այդ գործի շրջանակներում քույրերը ճանաչվել են տուժող կողմ:
Ըստ միջնեկ քրոջ փաստաբան Մարի Դավթյանի՝ փորձաքննությունը հաստատել է հոր կողմից աղջիկների նկատմամբ դաժան վերաբերմունքի և սեռական բռնության փաստերը:
«Փորձագետները պարզել են, որ 2014 թվականից ի վեր աղջիկներից յուրաքանչյուրը տառապում էր դաժան վերաբերմունքի համախտանիշով և հետտրավմատիկ սթրեսային խանգարումով. այս բոլոր հիվանդություններն ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն Խաչատուրյանի գործողություների և նրա դուստրերի մոտ հայտնաբերված խանգարումների հետ»,- ասել է Դավթյանը:
Ըստ փաստաբանի՝ քույրերն ի վիճակի չեն եղել դիմադրություն ցույց տալ աջակցության պակասի, հոգեբանական անկայուն վիճակի, նյութական և բարոյական կախվածության պայմաններում:
Ավագ դստեր փաստաբան Ալեքսեյ Լիպցերը հավելել է, որ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու հոգեբանահոգեբուժական փորձաքննություն է անցկացվել, որը հաստատել է նրա մոտ ագրեսիայի և դաժանության հակվածությունը, ինչպես նաև «սեփական նախասիրությունների յուրահատկությունը»:
Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերը սպանել էին իրենց հորը 2018 թվականի հուլիսի 27-ին: Քննության համաձայն՝ նրանք հորը դանակահարելով սպանել էին Մոսկվայի Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող բնակարանում:
16:23 09.05.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մասՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...