21:01 15.08.2021
Կարմիր միսը այն սննդամթերքն է, որից առողջ սննդի հարցով որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս հրաժարվել: Թե որքան կարելի է կարմիր միս ուտել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Իրինա Բերեժնայան:
Փորձագետների շրջանում չկա միակարծություն, թե որ մթերքները պետք է դասակարգվեն որպես կարմիր միս: Բժշկական գիտությունների դոկտոր, սննդաբան, գաստրոէնտերոլոգ Իրինա Բերեժնայան կարծում է, որ այդպես կարելի է անվանել միայն տավարի և գառան միսը:
Ըստ սննդաբանի՝ մսի այս տեսակները պարունակում են մարդուն անհրաժեշտ բազմաթիվ նյութեր: Դրանք են երկաթը, սելենը, օգտակար միկրոէլեմենտները, B խմբի վիտամինները և անփոխարինելի կիսաչհագեցած ճարպաթթուները, որոնք հարկավոր են իմունային, կենտրոնական նյարդային և մկանային համակարգերի համար: Հետևաբար, չարժե հրաժարվել նման միսից, վստահ է Իրինա Բերեժնայան:
Նրա խոսքով, եթե մարդը չունի որևէ հիվանդություն, ապա լիովին անվտանգ է ուտել շաբաթական մինչև 400-500 գրամ կարմիր միս:
«Միսը անհրաժեշտ է մարդու համար: Եթե դուք մարզիկ եք և ունեք բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ապա ձեզ ավելի շատ կարմիր միս է պետք, քան այն մարդուն, ով ամբողջ օրը նստում է համակարգչի սեղանի մոտ, քանի որ մկանները պահանջում են հսկայական քանակությամբ ամինաթթուներ», – բացատրել է Իրինա Բերեժնայան:
Միևնույն ժամանակ, բժիշկը նշել է, որ ավելորդ քաշ, սրտանոթային հիվանդություններ և խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պետք է խուսափեն կարմիր մսի ճարպոտ տեսակներից:
«Եթե առկա է որևէ առողջական խնդիր, մենք սահմանափակում ենք որոշակի տեսակների մսի օգտագործումը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ խոլեստերին, ճարպաթթուներ, որոնք մարդուն անհրաժեշտ չեն: Այնտեղ գտնվող տրանսճարպերը կարող են հեշտությամբ վերամշակվել օրգանիզմի կողմից և նույնքան հեշտությամբ մնալ օրգանիզմում խոլեստերինային վահանիկների տեսքով», – զգուշացրել է Իրինա Բերեժնայան:
Սննդաբանը նաև հավելել է, որ մի փոքր կտոր կարմիր միսը պարունակում է երկաթի օրական նորմը: Այս նորմը կարելի է ստանալ նաև բուսական սննդից, բայց այս դեպքում ստիպված կլինեք ուտել, օրինակ, երեք կիլոգրամ կանաչ կեղևով խնձոր կամ մեկ կիլոգրամ հնդկաձավարի շիլա:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...