16:00 17.08.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Մինչ դատաքննության փուլին անցնելը դատարանը քննարկել է Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմել-չդիմելու անհրաժեշտության հարցը: Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասել է.
«Ամբողջ միջնորդությունը նվիրված է սահմանադրական նորմերի մեկնաբանությանը։ Եվ այն ենթադրյալ բացը, որին դժվար է օրենսդրական բաց ասել, քանի որ այդ բացը վերաբերում է Սահմանադրությանը, սահմանադրական կարգավորումներին, որ տվյալ իրավիճակում չի նախատեսվում ԱԺ-ից ստանալ համաձայնություն պատգամավորի նկատմամբ արդեն իսկ հարուցված հետապնդումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ. փորձ կատարվեց ներկայացնելու, որ այն բաց է Քրեական դատավարության օրենսգրքում»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։ Դատախազը նշեց, որ այստեղ որևէ սահմանադրական արդարադատության խնդիր առկա չէ, քրեական դատավարության ոչ մի նորմ, որը կիրառման ենթակա կլինի դատարանի կողմից, Սահմանադրության հետ հակասության որևէ խնդիր չունի: Պետրոս Պետրոսյանի համոզմամբ՝ դատարանի կողմից ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկա, և միջնորդությունն այդ մասով որևէ պատճառաբանություն չէր պարունակում։ «Դատարանը որևէ հակասահմանադրականության հարց չի կարող բարձրացնել, քանի որ, ըստ էության, քննարկվում է սահմանադրական նորմերի մեկնաբանումը, մայր օրենքում՝ Սահմանադրությունում առկա կարգավորումների կիրառումը, և այսքանով որքանով որևէ նորմի սահմանադրականության հարց չի բարձրացվել։ ՍԴ դիմելու որևէ հիմք մատնանշված չէ, հետևաբար՝ այն ենթակա է մերժման»,- ասաց Պետրոս Պետրոսյանը։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը միջնորդության քննությունը հետաձգեց՝ պարզելու համար, թե ՍԴ ինչ դիմում է ներկայացվելու: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 24-ին՝ ժամը 13․00-ին։
22:12 03.05.2025
Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մայամիի Գրան պրիի սպրինտումԲրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի 2025 թվականի աշխարհի առաջնության վեցերորդ փուլի՝ Մայամիի Գրան պրիի սպրինտում։ Նորիսի «Մաքլարենի» թիմակից ավստրալացի Օսկար Պիաստրին զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը։ Պիաստրին սպրինտից հետո պահպանում է առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում՝ վաստակած 106 միավորով։ Նորիսը երկրորդն է (97), իսկ […] ...
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
21:00 03.05.2025
Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ […] ...