15:48 13.07.2018
ՀՀ դատախազությունը շարունակում է իրականացնել այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներով ընդունված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողության պրակտիկայի կտրուկ բարեփոխմանը վերաբերող որոշումների կենսագործումը, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները դատարան ներկայացվեն միայն այն դեպքում, երբ փաստական տվյալներով հիմնավորվում է կալանքի հիմքերի առկայությունը: Դրանից բացի՝ ուշադրություն է դարձվում, որպեսզի խափանման միջոց կալանքի ժամկետների երկարացման դեպքերում ելակետ ընդունվի կալանավորման հիմքերի պահպանման իրական շարունակականությունը, իսկ դրա բացակայության դեպքում նախաձեռնություն ցուցաբերվի խափանման այդ միջոցը փոխելու ուղղությամբ:
Խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման դեպքերում դիտարկվում է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը և, հնարավոր ռիսկերի գնահատմամբ, ավելի գործադրելի է դարձվում անձնական երաշխավորության, գրավի կիրառման պրակտիկան:
Այս գործընթացներին զուգահեռ ուսումնասիրվում են ընթացիկ բոլոր այն քրեական գործերը, որոնցով մեղադրյալների նկատմամբ կալանքը կիրառվել է որպես խափանման միջոց: Եվ բոլոր այն դեպքերույմ, երբ պարզվում է, որ մեղադրյալների կալանավորումը կամ կալանավորման ժամկետի երկարացումը լիովին չի համապատասխանում դատախազության կոլեգիայի որոշումներով սահմանված չափանիշներին, քննարկվում է խափանման միջոցի փոփոխության հարցը:
Չնայած միջոցառումները շարունակվում են, սակայն արդեն իսկ շոշափելի են դրանց միջանկյալ արդյունքները: Մասնավորապես կոլեգիայի նիստից հետո, անցած ընդամենը մեկ ամսվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և տարածքային ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործերով արդեն իսկ մեղադրյալների կամ ամբաստանյալների վերաբերյալ կայացվել է կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու մասին ընդհանուր 107 որոշում: Դրանցից 65-ը կայացվել է դատական քննության, իսկ 42-ը՝ նախնական քննության ընթացքում:
Բացի նշվածից, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու) հատկանիշներով քննվող քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 243 որոշում: Արդյունքում, փաստորեն, թվով 243 քաղաքացիներ հնարավորություն են ստացել օրենքով սահմանված կարգով լուծել պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորության հետ կապված խնդիրները:
Քանի որ խափանման միջոցների կիրառման պրակտիկայում տեղի ունեցող բարեփոխումներից ածանցվում են նաև քրեական գործերով քննության անխոչընդոտ ընթացքի հնարավոր ռիսկեր, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական ներգործության գործիքակազմով ապահովել, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կիրառվում է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, խիստ հսկողություն իրականացվի մեղադրյալների պատշաճ վարքագծի դրսևորման, այդ խափանման միջոցների պայմանների պահպանման նկատմամբ: Իսկ խախտման ցանկացած դեպքի մասին վարույթն իրականացնող մարմնի իրազեկ լինելու դեպքում պետք է անհապաղ քննարկվի կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը:
Միաժամանակ, ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկատվության՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում գտնվել է 3436 անձ, որոնցից 1330-ը՝ նախնական կալանքի տակ գտնվող անձինք, իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 3290 (146-ով պակաս) անձ, որոնցից 1228-ը (102-ով պակաս)՝ նախնական կալանքի տակ գտնվողները:
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...