14:16 20.08.2021
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։
Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում և հավելել, որ 90-ականներին այն հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել:
Նրա խոսքերով` գանձախույզների և կապալառուների կողմից այս տարածքի նկատմամբ իրականացված թալանը խորապես վիրավորել է Թուրքիայի հայ համայնքին:
Փայլանը նաև հիշեցրել է, որ վերջին օրերին գանձախույզները բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող որոշ գերեզմաններ և մարդկանց ոսկորները ցրիվ են տվել: Ստացված ահազանգից հետո ոստիկանական ստորաբաժանումները ուսումնասիրություններ են կատարել դեպքի վայրում, այնուհետև փակել բացված գերեզմանները:
Պատգամավորը հարցադիմում է ներկայացրել՝ ակնկալելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյի պատասխանը։
Նա հետևյալ հարցերն է ուղղել նախարարին․
1) Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը:
2) Որևէ բան ձեռնարկե՞լ եք Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձախույզներին հայտնաբերելու ուղղությամբ:
3) Մշակութային արժեքներին մեծ վնաս հասցնող գանձախույզների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
4) Երկրի մասշտաբով հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու համար որևէ ծրագիր ունե՞ք:
Նշենք, որ Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը, որը պետության կողմից 2-րդ աստիճանի պահպանվող տարածք է հայտարարված, առաջին անգամը չի թալանվում ու ավերվում։ Տարածքի մի մասն էլ տեղացիները պիկնիկներ անելու համար են օգտագործում։
Տարիներ առաջ գերեզմանոցի տարածքը պահպանելու նպատակով Սինջանի քաղաքապետարանի կողմից անցկացված փշալարերն էլ պոկել են հովտում կառուցված առանձնատների տերերը և գերեզմանոցից խլել «իրենց բաժին» հողը։ Սոցցանցերում բազմիցս տարածվել է քարուքանդ արված գերեզմանների նկարները, դեպքերի մասին գրվել է լրատվամիջոցներում, սակայն ոչինչ չի ձեռնարկվել դրանք պահպանելու ուղղությամբ։ Արդյունքում տեղում մնացել է ընդամենը մի քանի գերեզմանաքար՝ հայկական գրություններով ու խաչերի քանդակներով։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...