17:59 31.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող համաժողովներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին Հայաստանի պատշաճ ներկայացվածության և ակտիվ մասնակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները քննարկելու նպատակով։
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ներկայացնելով հետամուտ խմբի աշխատանքից իր ակնկալիքները, նշել է, որ պահանջվում է եռամսյա պարբերականությամբ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն ներկայացնել քննարկվող հարցերի, ոլորտում նախատեսվող միտումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և առաջարկություններ ոլորտի հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ՝ ըստ խմբերի աշխատանքային ուղղվածության։ Բացի վերոնշյալից՝ հետամուտ խմբի ներկայացուցիչները պետք է ձեռնարկեն միջոցներ ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության սկզբունքներին համահունչ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի լավագույն փորձի համապատասխանեցման, ինչպես նաև եվրոպական գործընկերներին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտի ձեռքբերումների հաջողված փորձի ներկայացման ուղղությամբ։
«Հաշվետվողականությունը և պարբերական աշխատանքային քննարկումները չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու և առաջիկա անելիքները հստակեցնելու տեսակյունից։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մշակել հստակ գործիքակազմ բարձրագույն կրթության ոլորտի համար սահմանած նպատակներն առաջ տանելու և ժամանակին համընթաց շարժվելու համար»,- ասել է Կարեն Թռչունյանը։
Արթուր Մարտիրոսյանը ևս ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին համահունչ աշխատելու կարևորությունը․ «Բոլորս նախանձախնդիր ենք համատեղ աշխատանքի միջոցով միջազգային գործընթացներում Հայաստանը հավուր պատճաշի ներկայացնելու հարցում։ Սա աշխատանքային խմբերի նվազագույն առաջադրանքն է։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակ գործիքակազմ՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն առաջ տանելու և եվրոպական փորձը նախարարության ռազմավարությանը համահունչ ներդրնելու նպատակով։ Սա մեծ պատասխանատվություն և համատեղ աշխատանք է պահանջում»։
Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կանեն հնարավորն այն արդարացնելու համար․ «Այս աշխատանքը մեծ պատասխանատվություն է ենթադրում, որը ստանձնել ենք և իրականացնելու ենք վստահության մթնոլորտում։ Մեզ ծավալուն աշխատանք, ուսումնասիրություններ են սպասվում, քանի որ որևէ բուհում գործող այս կամ այն մոդելը մեկ այլ բուհում տեղայնացնելիս կարող է նույնքան արդյունավետ չլինել: Այս տեսանկյունից կարևոր են նաև փորձարկվող ծրագրերի մշտադիտարկումները, որոնք ցույց կտան դրանց արդյունավետությունը և որոշակիորեն կպատասխանեն այն հարցին, թե արդյոք այդ ծրագրերը հնարավոր է իրականացնել հայաստանյան պայմաններում»։
Այս տարի՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանը հյուրընկալելու է Բոլոնիայի հետամուտ խմբի ղեկավար խորհրդի 77-րդ առցանց նիստը, ինչը ևս, ԿԳՄՍ փոխնախարարների գնահատմամբ, ծավալուն աշխատանք է պահանջում։ Այդ համատեքստում քննարկվել են նիստի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները՝ մեկ անգամ ևս ընդգծելով դրական արդյունքի հասնելու համար նվիրվածությամբ և պատասխանատվությամբ աշխատելու անհրաժեշտությունը։
17:30 20.06.2025
Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ17:30 20.06.2025
Էռնան Կրեսպոն՝ «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Էռնան Կրեսպոն նշանակվել է բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 49-ամյա մասնագետը կնքել է պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Կրեսպոն երկրորդ անգամ է գլխավորում բրազիլական ակումբը. 2021-ին նա 8 ամիս է աշխատել «Սան Պաուլուում»: Այդ ընթացքում թիմը նվաճել է Սան Պաուլու նահանգի […] ...
17:28 20.06.2025
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...
17:27 20.06.2025
Կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ Սիսիանի ոստիկանների տեղեկությունը հաստատվեցՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին հավաստի տեղեկություն, որ Սիսիանի Նորաշեն թաղամասի մի բնակիչ անցած տարի տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ և տանը պահում է դրանից ստացած թմրանյութը: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննության ժամանակ նորաշենցի 47-ամյա տղամարդը խորդանոցից ներկայացրեց մոտ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և […] ...
17:23 20.06.2025
Գումար կհատկացվի ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն անցկացնելու համարՀուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, որի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում: Կառավարության որոշմամբ առաջարկվում է՝ միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով, պահուստային ֆոնդից «Սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը հատկացնել 37,830.0 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան […] ...
17:20 20.06.2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական […] ...
17:15 20.06.2025
Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակովԿառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել […] ...