Զախարովան հայտարարել է, որ ՌԴ -ն պատրաստ է օգնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների լավացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+21.09 oC

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ -ն պատրաստ է օգնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների լավացմանը

19:07 02.09.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում: Նա նշել է, թե Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև.  նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա և հաշվի առնելով միմյանց շահերը», – ասել է Զախարովան:

Նրա կարծիքով՝ երկրների միջև հարաբերությունների լավացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճմանը, եռակողմ հայտարարությունների համատեքստում հայ – ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ֆոնին:

Զախարովան հիշատակել է Ցյուրիխի հայ – թուրքական արձանագրությունների ստորագրումը, որտեղ Ռուսաստանը միջնորդներից մեկն է եղել: Խոսքն այն արձանագրությունների մասին է, որոնք տապալվեցին Թուրքիայի պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

08:00 17.07.2025

Խաչանովը կփորձի պաշտպանել տիտղոսը․ Almaty Open 2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կմասնակցի Ալմաթիում (Ղազախստան) կայանալիք ATP-250 կարգի մրցաշարին, հայտնում է Almaty Open-ի մամուլի ծառայությունը: Almaty Open-ը կանցկացվի հոկտեմբերի 13-19-ը: Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի գործող հաղթողն է։ 2024թ. Կարենը տիտղոսի համար խաղում երեք սեթում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթել էր կանադացի Գաբրիել Դիալոյին: ...

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

23:59 16.07.2025

Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

23:58 16.07.2025

Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը

Հայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

23:57 16.07.2025

Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

23:55 16.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

23:52 16.07.2025

Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետը

Հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...

BACK_TO_TOP