«Թալիբանի» խոսնակը հերթական մամուլի ասուլիսն է տվել՝ հաստատելով Փանջշիրի գրավման մասին լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

«Թալիբանի» խոսնակը հերթական մամուլի ասուլիսն է տվել՝ հաստատելով Փանջշիրի գրավման մասին լուրերը

12:31 06.09.2021

Փանջշիրի գրավման մասին հայտարարությունից հետո «Թալիբանի» խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հանդես է եկել մամուլի ասուլիսով: Հաստատելով նահանգի գրավման մասին լուրերը՝ նա հավաստիացրել է, որ գործողության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չեն եղել: BBC-ի փոխանցմամբ՝ Մուջահիդը նաև հայտնել է, որ Փանջշիրի ղեկավարները և դիմադրության ուժերը փախել են:

Ի դեպ, հենց այդ պահին դիմադրության ղեկավար Ահմադ Մասուդը թվիթերյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը՝ «Ես ապահով եմ, ընկե՛ր, մի՛ անհանգստացիր»:

https://twitter.com/Mohsood123/status/1434774990709198849

Ինչ վերաբերում է Աֆղանստանում նոր կառավարության ձևավորմանը, «Թալիբանի» խոսնակը դարձյալ կրկնել է այն խոստումները, որ կառավարությունը կներառի այլ ուժերի ևս, սակայն մանրամասներ չի հաղորդել:

«Թալիբանի» ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ շուտով կվերսկսվեն միջազգային թռիչքները: Ըստ Մուջահիդի՝ ԱՄՆ-ն Աֆղանստանից հեռանալուց առաջ վնասել է Քաբուլի օդանավակայանը, սակայն Թուրքիան և Քաթարն օգնում են ծառայությունները վերականգնելու հարցում: Աֆղանստանում արդեն իսկ վերսկսվել են ներքին թռիչքները:

«Թալիբանը» միջազգային հանրությանը խնդրել է օգնել Աֆղանստանի վերակառուցման հարցում: Շարժման ներկայացուցիչը կոչ է արել երկրներին շարունակել հումանիտար օգնություն տրամադրել Աֆղանստանին:

Պատասխանելով կանանց հանդեպ վերաբերմունքի մասին հարցին՝ Մուջահիդը կրկնել է նախորդ հայտարարությունները՝ ասելով, որ կանանց իրավունքները կհարգվեն շարիաթի կամ իսլամական օրենքի շրջանակներում: Նա, սակայն, դարձյալ չի մանրամասնել, թե դա ինչ կնշանակի գործնականում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

13:57 09.05.2025

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

13:40 09.05.2025

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

12:55 09.05.2025

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

12:34 09.05.2025

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...

BACK_TO_TOP