17:15 06.09.2021
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (1997-2007թթ.) Թոնի Բլեերն իսլամիզմը համարում է առաջնային սպառնալիք արևմտյան երկրների և, ընդհանուր առմամբ, համաշխարհային հանրության համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ելույթ ունենալով Միացյալ Թագավորության անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրության ինստիտուտում՝ Բլեերն աշխարհին կոչ է արել միասնական մոտեցում մշակել ֆունդամենտալ գաղափարախոսության դեմ պայքարի համար:
«Իսլամիզմը, ինչպես գաղափարախոսության, այնպես էլ բռնության տեսքով, առաջին կարգի սպառնալիք է մեր անվտանգության համար: Զսպման բացակայության դեպքում այս սպառնալիքը կհասնի մեզ, նույնիսկ եթե դրա կենտրոնը շատ հեռու լինի, ինչպես ցույց տվեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները»,- ասել է Բլեերը:
Նա հավելել է, որ իսլամիզմը, «ինչպես հեղափոխական կոմունիզմը», ի վերջո, կպարտվի «կոշտ և փափուկ ուժի» համադրությամբ:
«Աֆղանստանում ռեժիմի տապալումից հետո աշխարհի առաջատար երկրները հատկապես պետք է միավորվեն, որպեսզի մշակեն (իսլամիզմի դեմ) համահունչ ռազմավարություն: Նույնիսկ եթե նախնական քննարկումները հիմնականում կվարեն արևմտյան երկրները, Ռուսաստանը և Չինաստանը նույնպես շահագրգռված են այս գաղափարախոսության դեմ պայքարով: Իսկ ամենահավատարիմ դաշնակիցներին մենք կգտնենք մուսուլմանական երկրներում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրներում, որոնց բնակիչները ցանկանում են իրենց կրոնն ազատել ծայրահեղականության ազդեցությունից»,- ասել է Բրիտանիայի նախկին վարչապետը:
Ըստ Բլեերի՝ իսլամիզմի խնդրի հանդեպ այլընտրանքային տեսակետը ենթադրում է, որ այն երկրորդ կարգի սպառնալիք է, և անհրաժեշտ է պայքարել դրա ամենավտանգավոր դրսևորումների դեմ ՝ գործի դնելով հատուկ ջոկատայիններին, անօդաչու թռչող սարքեր՝ թիրախային հարվածներով և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով: Նա ընդգծել է, որ նման ռազմավարությունը մի շարք սահմանափակումներ ունի, և մատնանշել է, որ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն վկայում այն մասին, որ տեղի բնակչությունն ավելի շատ նախընտրում է թալիբների կառավարությունը, քան լիբերալ ժողովրդավարությունը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը խնդրի նկատմամբ հիբրիդային մոտեցումների իրականացման համար լուրջ խոչընդոտ է համարում արևմտյան երկրների իշխանությունների ձգտումը՝ խուսափել արտերկրում տեղակայված զինվորականների շրջանում զոհերից:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...