15:28 15.09.2021
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է բարեփոխել Շենգենյան գոտին`միգրացիոն սպառնալիքներն արգելափակելու համար: Նա դա ասել է ԵՄ անդամներին ուղղված «2021 թվականին ԵՄ դիրքորոշման մասին» իր ուղերձում:
ԵՀ ղեկավարը հիշեցրել է Բելառուսում իրավիճակի մասին, որտեղ մայիսի 23-ին Մինսկի իշխանությունների խնդրանքով իտալական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել: Օդանավում գտնվող NEXTA Telegram – ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից: Նրա ընկերուհին՝ ռուսաստանցի Սոֆյա Սապեգան, նույնպես բերման է ենթարկվել: Դրանից հետո նա երկու ամսով ձերբակալվել է Բելառուսում:
Լայենը շեշտել է, որ Եվրոպան չպետք է համակերպվի դրան, և նա կշարունակի աջակցել Լիտվային, Լատվիային և Լեհաստանին:
«Դրանք մեկ անգամ պատահող իրադարձություններ չեն: Մենք նման միջադեպեր ենք տեսել այլ սահմաններում: Եվ մենք կարող ենք ակնկալել, որ դա նորից կտեսնենք: Հետևաբար, Շենգենյան գոտու վերաբերյալ մեր աշխատանքների շրջանակում մենք կգտնենք նման ագրեսիային արձագանքելու և մեր արտաքին սահմանների պաշտպանության միասնականություն ապահովելու նոր ուղիներ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Նա նշել է, որ միգրացիոն նոր պայմանագիրը Եվրոպային կտա գործիքներ՝ կառավարելու տարբեր տեսակի իրավիճակներ, որոնց բախվում է ԵՄ-ն:
15:35 18.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ըԲացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...
15:32 18.07.2025
Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվելԻսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...
15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...