15:03 16.07.2018
Չնայած Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին, այնուամենայնիվ, այդ խմբակցության շատ անդամներ ավագանու արտահերթ նիստի ընթացքում եղել են քաղաքապետարանի շենքում:
Լրագրողները խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվել են, թե ինչու են որոշել թեկնածու չառաջադրել և նիստին էլ չմասնակցել: Խմբակցության ղեկավարի խոսքերով՝ իրենց դիրքորոշումն այն է, որ այս ավագանին պետք է լուծարվի և լինեն նոր ընտրություններ:
«Մենք հանգեցինք նրան, որ շատ ավելի ճիշտ կլինի ստեղծված իրավիճակում հանգուցալուծումը տան Երևանի բնակիչները, և ավագանու արտահերթ ընտրությունների միջոցով որևէ ուժին տալով մեծամասնություն՝ որոշեն, թե ով է լինելու քաղաքապետը»,- նշել է Խաժակյանը:
Նա նշել է, որ իրենք գնում են քաղաքային իշխանությունը վերցնելու։ Նրա խոսքերով՝ ավագանու լուծարում նշանակում է քաղաքային իշխանության անիշխանություն:
«Որպես ավագանու անդամ՝ մենք շարունակելու ենք պաշտոնավարել մինչև նոր ավագանու առաջին նիստը։ Մենք լինելու ենք ավագանու անդամի ժամանակավոր պաշտոնակատարներ։
Կառավարությունը, ավագանու արձակումից երկու շաբաթվա ընթացքում հնարավորություն է ունենալու նշանակելու արտահերթ ընտրության օր, որը, որոշումը կայացնելու պահից սկսած, պետք է լինի 30-40 օրվա ընթացքում։ Առավելագույն ժամկետներով առաջնորդվելով՝ դա տեղի է ունենում սեպտեմբերի առաջին կեսին»,- նշեց Դավիթ Խաժակյանը։
Դիտարմանը, որ ավագանու նիստին չմասնակցելով՝ իրենք նույնացվում են ՀՀԿ խմբակցության հետ, ավագանու անդամը շեշտեց՝ նիստին չմասնակցելու մասին իրենք հայտարարել են շաբաթ՝ որևէ տեղեկություն չունենալով՝ ՀՀԿ-ն առաջադրում ունենալո՞ւ է, թե՞ ոչ։
«Այս ավագանին պետք է լուծարվի, և պետք է լինեն նոր ընտրություններ, երևանցիները պետք է որոշեն՝ ով է լինելու քաղաքապետը»,- ասաց նա։
Հարցին՝ իսկ իրեն տեսնո՞ւմ է Երևանի քաղաքապետի պաշտոնում, «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանել է.
«Ինձ համար քաղաքային կառավարման ոլորտը շատ հարազատ է դարձել, բայց մի քանի տարի շարունակ այդ հնարավորությունը չեմ ունենա՝ հաշվի առնելով տարիքային ցենզը»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Նա նաև նշել է, որ ինքը կարծում է, թե «Ելք» խմբակցությունը ավագանու արտահերթ ընտրություններին պետք է մասնակցի միասնական ցուցակով:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...