Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+22.09 oC

Կայացել է Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովը

17:47 20.09.2021

Արցախի Ազգային ժողովի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին, տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

Գիտաժողովի աշխատանքների մեկնարկը տրվել է ԱՀ ԱԺ նիստերի դահլիճից:

Возможно, это изображение (1 человек и стоит)

Բացելով գիտաժողովի լիագումար նիստը՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտել է, որ չնայած անսովոր պայմաններում ենք նշում Հայաստանի 3-րդ Հանրապետության և Արցախի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը, այնուհանդերձ անկախությունը եղել և լինելու է բացատրագիր ու պատգամ առ այն, որ մեր ինքնությունն անխոցելի է անկախության բարձրագույն արժեքի շնորհիվ:

«Լիահույս եմ՝ գիտաժողովի ընթացքում ներկայացված գիտական զեկույցների և կատարված քննարկումների արդյունքն ու ընդունված եզրակացության կարևոր ուղերձը կդառնա ազգային միասնությամբ դեպի նոր վերածնունդ ու հզոր ազգային պետականություն գաղափարը, քանզի միայն այդ սուրբ գաղափարն է մեր կորուստների հատուցման, ինչպես նաև մեր համազգային լուսավոր ապագայի հիմնավոր երաշխիքն ու կարևորագույն գործոնը»,- իր խոսքում ընդգծել է Լուսինե Ղարախանյանը:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը ներկայացրել է ԱՀ նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Երկրի ղեկավարը ողջույնի ուղերձում կարևորել է Արցախում հայ ժողովրդի պատմության 2 վճռորոշ և շրջադարձային իրադարձություններին՝ ՀՀ և ԱՀ հռչակմանը նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումը:

Возможно, это изображение (1 человек и стоит)

«Գիտաժողովի ծրագրում ընդգրկված թեմաների բազմակողմանի արծարծումը, հուսով եմ, այս բարդ ռազմաքաղաքական պայմաններում օգնելու է մեզ իրավիճակը խորությամբ հասկանալու և արդյունավետ որոշումներ կայացնելու հարցում»,- ասված է Հանրապետության նախագահի ուղերձում:

Ողջունելով գիտաժողովի կազմկոմիտեի անդամներին և մասնակիցներին՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արժևորել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձներին նվիրված միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը:

«Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք հայկական 2 հանրապետությունների անկախության հռչակագրերը: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում»,- իր խոսքն ընդհանրացրել է Արթուր Թովմասյանը:

Իր օրհնությունն ու ողջույնի խոսքը հղելով նախաձեռնության հեղինակներին և գիտաժողովի բոլոր մասնակիցներին՝ ՀԱԵ ԱԹ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ «անկախությանը նվիրված գիտաժողովը մտորելու, դասեր քաղելու, բացթողումները վեր հանելու, առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու համար լավագույն առիթ է»:

Возможно, это изображение (1 человек и стоит)

Լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքումյանը, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (Լոնդոն) Ռուբեն Գալչյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանը:

Ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբային նիստերում:

Միջազգային գիտաժողովի աշխատանքներն ամփոփվելու են սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում:

Возможно, это изображение (17 человек, люди стоят и люди сидят)

Возможно, это изображение (один или несколько человек и в помещении)

Возможно, это изображение (5 человек, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP