17:43 16.07.2018
Հայաստանի բնակչության 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը: Այս թիվը 5 տոկոսով ավելին է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Վիճակագրական այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:
Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներին, Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցության հեռանկարներին, Արցախի շուրջ վերջին զարգացումներին:
Եվրամիության պատվիրակության ղեկավարը հերթական հանդիպումը լրագրողների հետ սկսեց սոցհարցման արդյունքների վերլուծությամբ: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի հազար քաղաքացիների շրջանում արված հարցման գլխավոր արդյունքը՝ Եվրամիության հանդեպ վստահության 70 տոկոսը, 5 նիշով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից և շատ ավելի մեծ է Եվրասիական տնտեսական միության հանդեպ վստահության մակարդակից:
Այստեղ էլ նվազում է գրանցվել: Հայաստանում, ըստ Եվրամիության տվյալների, Եվրասիական տնտեսական միությանը վստահում է արդեն հարցվածների կեսից քիչը՝ 48 տոկոսը: Այնուամենայնիվ, ըստ որոշ գնահատականների, Եվրամիության կողմից փոփոխված իրողություններով Հայաստանի հանդեպ քաղաքականության էական փոփոխություն չի գրանցվել, ինչի մասին բրյուսելյան հանդիպումների ավարտին նշել էր նաև վարչապետը: Եվրամիության պատվիրակության ղեկավարը այս կարծիքին չէ:
«Մենք իսկապես վճռական ենք շարունակել աջակցությունը Հայաստանին: Մենք կցանկանայինք լսել մեր հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ կերպ, ինչ ձևով ԵՄ-ը կարող է օգտակար լինել Հայաստանին: Մի շարք նախարարություններից մենք ստացել ենք նախնական գաղափարներ, բայց կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր: Երբ դա ունենանք, կքննարկենք նաև, թե ինչպես կարող ենք օգնել»,- նշել է Պյոտր Սվիտալսկին:
Սվիտալսկու խոսքերով՝ Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է ինստիտուցիոնալ, տեխնիկական և ֆինանասկան աջակցություն: Միևնույն ժամանակ, պատվիրակության ղեկավարը ընդգծում է, որ Եվրամիությունը բարդ կառույց է և դժվար է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, որոնք են օգնության հնարավորությունները:
Հայաստանի համար ֆինանսավորման ծրագրերը 2017-2020 թվականների կտրվածքով են ընդունել, սակայն հնարավորություն կա 25 տոկոսով ավելացնել ֆինանսավորման չափը: Իշխանությունների հետ համագործակցության հեռանկարներից խոսելով՝ Սվիտալսկին ակնարկում է կառավարության որոշ անդամների երիտասարդ լինելու և փորձառության պակասը: Հարց է հնչում դեսպանին, թե արդյո՞ք դա նաև վստահության պակասի, կամ թերհավատության նշան է:
«Նրանցից մի քանիսը իսկապես կառավարությունում աշխատելու փորձառություն չունեն: Ինչպես գիտենք կառավարությունում աշխատելը դա շատ լուրջ գործ է: Բայց պետք է նաև ասեմ, որ երկու ամիս աշխատելուց հետո փոխոխություն կա: Նրանք հանձնառու են և էներգիայով լեցուն, ու ես թերհավատ չեմ, այլ ճիշտ հակառակը՝ լավատես եմ»,- ասել է նա:
Եվրամիությունը պատրաստ է աջակցել նաև նոր Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերում: Սվիտալսկու խոսքերով՝ սպասում են դրա շուրջ հանրային քննարկումների ավարտին և կոնկրետ ուղերձների: Եվրամիության դեսպանը անդրադառնում է նաև Շենգենյան վիզաների խնդրին: Արդյո՞ք վիզաների քաղաքականության խստացումը, որը պայմանավորված է միգրացիոն պրոցեսների աննախադեպ աճով, կազդի նաև Հայաստանի վրա:
«Հայաստանի պարագայում աշխատակարգերում փոփոխություն չի լինի: Վիզաների դյուրացման պայմանավորվածությունները այստեղ կմնան ուժի մեջ, կարծում եմ՝ փոփոխություն չի լինի նաև վճարումների չափի մեջ»:
Իսկ կփոխվի՞ արդյոք Եվրամիության վերաբերմունքն Արցախի հարցում, ամեն վայրկյան սադրանքի պատրաստ ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություններից հետո: Արդյո՞ք դա ճնշում չէ ժողովրդավարության հանդեպ հարցին, Սվիտալսկին տվեց հետևյալ պատասխանը.
«Առաջին շփումը տեղի ունեցավ Հայաստանի նոր արտգործնախարարի և Ադրբեջանի արտգործնախարարի միջև: Ես կարող եմ ասել, որ ԼՂ հարցը շատ լուրջ էր երևում Բրյուսելում Եվրամիության հանդիպումների օրակարգում: Մենք լսեցինք մտահոգությունները և անելու ենք այն, ինչ կարող ենք անել: Մեզ նոր լարվածություն պետք չէ, հատկապես այս տարածաշրջանում»:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...