12:24 25.09.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանն գույքի օտարմանն առնչվող առերևույթ հանցավոր չարաշահումների հանգամանքներ:
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ դատական ակտերի հակադիր կատարման ծառայությունից պահանջված և ստացված փաստաթղթերի ներառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «N» քաղաքացիական գործի շրջանակներում Ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանների դատական ակտերով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր ընդհանուր շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրքի գումար:
Բռնագանձումն իրականացնելու նպատակով դատարանը 2019թ. մարտի 6-ին տվել է կատարողական թերթ, որի հիմքով 2019թ. մարտի 7-ին ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի որոշմամբ հարուցվել է կատարողական վարույթ, արգելանք է դրվել ԲԲԸ-ի գույքի վրա: Իսկ հարկադիր ծառայողի 2020թ. փետրվարի 24-ի որոշմամբ մի ՍՊԸ նշանակվել է փորձագետ և վերջինիս առաջադրվել է գնահատել Երևանի ոսկերչական գործարանին պատկանող՝ ոսկերչական և ադամադյա մի քանի թանկարժեք իրերից կազմված գույքի արժեքը:
Պարզվել է, որ վկայակոչած գույքի հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 83.5մլն ՀՀ դրամ:
Ուսումնասիրությամբ ստացված տվյալներով ընդհանուր 83.5մլն դրամ հաշվեկշռային արժեքով այդ իրերը նշված ՍՊԸ ոսկերիչ-փորձագետի կողմից գնահատվել է շուրջ 2.5 անգամ ցածր գնով՝ ընդամենը՝ 38.3 մլն ՀՀ դրամով:
Հետագայում՝ այդքան գնահատված գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, որի արդյունքում մի քաղաքացի այն ձեռք է բերել հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով, ընդամենը՝ 21.5 մլն ՀՀ դրամով:
Այսինքն, նշված ՍՊԸ ծառայողները, իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, պատրաստել են իրականությանը չհամապատասխանող հաշվարկ, այն ներկայացրել ԴԱՀԿ ծառայություն, ինչի արդյունքում Գույքն էլեկտրոնային աճուրդով իրացվել է իրական (հաշվեկշռային) արժեքից անհամեմատ ցածր գնով՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի համար առաջացնելով ծանր հետևանքներ, պատճառելով շուրջ 50մլն ՀՀ դրամի վնաս:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, էական վնաս պատճառելու, ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ավել վաղ տեղեկացվել էր, որ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հայցի հիմք հանդիսացող փաստաթղթերի առկայության պայմաններում դրանք դատարան չներկայացնելու, հետագայում, նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված վճռաբեկ բողոքի թերությունները չվերացնելու արդյունքում ավելի քան 1մլրդ ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից ԲԲԸ-ի զրկվելու, նաև շուրջ 56մլն ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ ծանրաբեռնվելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:22 13.08.2025
Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...
21:14 13.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...
21:06 13.08.2025
Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցերՈւկրաինայի տարածքներին վերաբերող հարցերը քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփումներից հետո։ «Մենք այսօր քննարկել ենք այս հարցերը։ Իհարկե, սրանք շատ բարդ հարցեր են», – ասել է նա։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս խախտել […] ...
20:58 13.08.2025
Բանդիկյանի առաջին արդյունավետ գործողությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմումՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու D խմբի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին»։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1-1 հաշիվը։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, ով 70-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Տամեռլան Մուսաևին։ ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 6-րդ հանդիպմանն է մասնակցել և կատարել […] ...
20:48 13.08.2025
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատունԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...
20:39 13.08.2025
CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...