ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+19.09 oC

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհեր

08:42 27.09.2021

Ամերիկյան Մոնտանա նահանգում վթարի է ենթարկվել Empire Builder ուղևորատար գնացքը։ Զոհվել է առնվազն 3 մարդ, կա ավելի քան 50 վիրավոր։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։

Ռելսերից դուրս է եկել 10 վագոններից 8-ը, որից 5-ը կողաշրջվել են։ Amtrak ուղևորափոխադրող ընկերության գնացքում, որն ուղևորվում էր Չիկագոյից Սիեթլ, եղել է մոտ 160 մարդ՝ 141 ուղևոր և անձնակազմի 17 անդամ։

Երկաթուղային վթարը տեղի է ունեցել Ջոփլին քաղաքի մոտ։ Միջադեպի հետաքննությամբ զբաղվում են Տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային խորհուրդն ու ընկերության մասնագետների թիմը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լա լիգայում մրցավարական նշանակումների վերաբերյալ հեղափոխական որոշում է կայացվել

08:09 13.08.2025

Լա լիգայում մրցավարական նշանակումների վերաբերյալ հեղափոխական որոշում է կայացվել

Իսպանիայի Լա լիգայում և Լա լիգա 2-ում մրցավարական նշանակումները կհրապարակվեն յուրաքանչյուր խաղից մեկ օր առաջ՝ տեղի ժամանակով 16:00-ին։ Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Mundo Deportivo-ն ընդգծում է, որ այս որոշումով նպատակ կա հնարավորինս խուսափելու խաղերից մի քանի օր առաջ մրցավարների նկատմամբ ճնշումից։ «Այս մարտավարությունը լայնորեն կիրառվում է, օրինակ, Մադրիդի «Ռեալի» կողմից […] ...

Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները հայտնաբերվել են

08:00 13.08.2025

Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները հայտնաբերվել են

Օգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները […] ...

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

23:59 12.08.2025

Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր

Երևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

23:55 12.08.2025

Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

23:50 12.08.2025

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

Օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:46 12.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...

BACK_TO_TOP