09:05 27.09.2021
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում։ Սոցիալ-դեմոկրատներից բացի, Գերմանիայի խորհրդարան է անցել ևս 5 քաղաքական ուժ։ Այս մասին են վկայում բոլոր՝ 299 շրջաններից ստացված ձայների հաշվարկի արդյունքները, որոնք հրապարակել է Գերմանիայի ԿԸՀ-ն։
Քվեարկությանն ընտրողների մասնակցությունը կազմել է 76,6%։ Ընտրությունների արդյունքները հետևյալ տեսքն ունեն՝
Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ 25,7% (205-209 մանդատ),
Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների բլոկ՝ 24,1% (194-196),
«Միություն-90/ Կանաչներ»՝ 14,8% (116-118),
Ազատ դեմոկրատական կուսակցություն՝ 11,5% (91-93),
Այլընտրանք Գերմանիայի համար՝ 10,3% (84),
Ձախերի կուսակցություն՝ 4,9% (39-40)։
Նախնական տվյալներով՝ նոր խորհրդարանի հիմնադիր նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին։
Հիշեցնենք, որ Գերմանիայում երեկ կայացել են խորհրդարանական ընտրություններ։ Գերմանացիներն ընտրել են 20-րդ Բունդեսթագի պատգամավորներին։ Գործող կանցլեր Անգելա Մերկելն ընտրական մրցավազքին չի մասնակցել։ Նա կլքի պաշտոնն այն բանից հետո, երբ իշխող կոալիցիա ձևավորվի և նշանակվի նոր կանցլեր։
21:22 13.08.2025
Արոնյանը երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը. Grand Chess TourՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour, Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ խաղային օրվանից հետո զիջել է դիրքերը և այժմ կիսում է 2-3-րդ հորիզոնականները Ուեսլի Սոյի հետ: Առաջին խաղային օրը Արոնյանը 3 խաղում 3 հաղթանակ էր տարել: Երկրորդ օրը Արոնյանը երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի […] ...
21:14 13.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ […] ...
21:06 13.08.2025
Զելենսկի. Թրամփի հետ շփումների ժամանակ քննարկվել են տարածքային հարցերՈւկրաինայի տարածքներին վերաբերող հարցերը քննարկվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսների ժամանակ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շփումներից հետո։ «Մենք այսօր քննարկել ենք այս հարցերը։ Իհարկե, սրանք շատ բարդ հարցեր են», – ասել է նա։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կրկին նշել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլ չի տալիս խախտել […] ...
20:58 13.08.2025
Բանդիկյանի առաջին արդյունավետ գործողությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմումՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու D խմբի երկրորդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տոլյատիի «Ակրոնին»։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1-1 հաշիվը։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, ով 70-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Տամեռլան Մուսաևին։ ԲԿՄԱ-ի հիմնական թիմում 6-րդ հանդիպմանն է մասնակցել և կատարել […] ...
20:48 13.08.2025
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատունԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...
20:39 13.08.2025
CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...