ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը ԼՂ. Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային այցերը ԼՂ. Լավրով

14:42 28.09.2021

Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին, ТАСС -ի փոխանցմամբ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, պահպանվել, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն: Փոքր միջադեպերը, որոնք սկզբնական փուլում առկա էին, արագ լուծվել են: Մեկ անգամ ևս շեշտեմ, որ այնտեղ այժմ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, խնդիրները շատ են»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

11:00 23.06.2025

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

10:52 23.06.2025

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

10:30 23.06.2025

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

10:17 23.06.2025

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

Իրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:09 23.06.2025

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

BACK_TO_TOP