Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ քանի դեռ չի վերադարձրել վերջին հայ գերուն. The National Interest – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+21.09 oC

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ քանի դեռ չի վերադարձրել վերջին հայ գերուն. The National Interest

17:25 28.09.2021

Ամերիկյան հեղինակավոր The National Interest ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, վայրագությունների, պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրատապության և միջազգային հանրության լռության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը սկսում է հետևյալ տողերով. «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջվա Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին»:

Հոդվածագիրը հիշեցրել է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական բանակը, թուրք հատուկ ջոկատայինների և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրքական վարձկաններ, անակնկալ հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղի վրա»:

Հոդվածում հատուկ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ Հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե Խորհրդային Միության ստեղծած Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: «Եվ ինքնավար մարզի բնակչությունը քվեարկեց՝ հօգուտ անջատվելու Ադրբեջանի վերահսկողությունից. քայլ, որը սահմանադրորեն վավեր էր»,- նշված է հոդվածում:

Շեշտվում է նաև, որ Բաքուն պարտավորվել էր տարածքային վեճը դիվանագիտական ճանապարհով լուծել` Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում: «Թեև ադրբեջանցի դիվանագետները կարող էին ասել, որ առաջընթաց չկա, սակայն դա սուտ էր»,- ասված է հրապարակման մեջ:

Հոդվածագիրն արձանագրում է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին լուռ հրաժարվեց 907-րդ հոդվածի կասեցումից (Ադրբեջանին ԱՄՆ օգնությունից-խմբ) ՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար: «Ազատության աջակցության ակտի թե տառով և թե ոգով, Բլինկենի քայլը խախտեց ԱՄՆ օրենքը»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրը հիշեցրել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի մասին: Օրինակ, անգամ 2021 թվականի մարտի 25-ին ադրբեջանցի զինվորները քարեր են նետել հայերի քաղաքացիական մեքենաների ուղղությամբ ՝ Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհին: Նշվում է, որ հունիսին Ադրբեջանի ագրեսիան կրկին ակտիվացել է, «միգուցե ադրբեջանցի զինվորները սոված են եղել, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրացրել են ռազմական պաշարները, և կրակել են Հայաստանում գտնվող հովիվների վրա, գողացել նրանց անասունները»: «Երբ Բայդենի վարչակազմը լռեց, Ադրբեջանը մեծացրեց հարձակումների ուժգնությունը»,-ասված է հոդվածում:

Շեշտվում է, որ, թերևս, ադրբեջանական ամենամեծ հանցանքը հայ ռազմագերիներին պահելն ու խոշտանգելն է, իսկ Պետդեպարտամենտի՝ ժամանակ առ ժամանակ վերադարձի կոչերն անտեսվում են: «Ի վերջո, երբ Բլինկենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի թույլ տա ամերիկյան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լրջորեն վերաբերվի ամերիկյան հայտարարություններին»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը շեշտել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: «Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին: Իրենց ձեռնարկած էթնիկ զտումների նախադեպը և դրան լուրջ արձագանքի բացակայությունը կարող են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն, չի հատուցել իր ագրեսիայի համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի ՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար»,- ասված է հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP