16:51 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը:
Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անմար հիշատակը, ապա անցել օրենսդրական աշխատանքներին:
Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացրել է հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Հաղորդումը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ:
Համաձայն պալատի նախագահի ներկայացրած տվյալների՝ հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը կազմել է 18,142,366.7 հազ. դրամ կամ փաստացի ծախսերի 33.7 %-ը: 4 ծրագրային կետերից 3-ը կատարվել են, մեկը կասեցվել է:
ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահը ներկայացրել է հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանություններն ու թերությունները: Անճշտությունների ընդհանուր գումարը կազմել է 476 մլն դրամ:
Պալատի նախագահը պարզաբանումներ է տվել պատգամավորերի բարձրացրած հարցերին:
Հաշվետվության առնչությամբ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության պետ Մեխակ Արզումանյանը: Նախագծով առաջարկվող լրացումն ու փոփոխությունները կապված են ներքին գործերի նախարարության ստեղծմամբ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների հետ:
Օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքը 29 կողմ ձայնով ընդունվել է:
««Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում» կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը: Օրենքի կարգավորումը քրեական օրենսգրքում առկա հակասությունները չեզոքացնելու նպատակ է հետապնդում:
Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագիծը լիագումար նիստում 30 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:
««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներքին գործերի նախարարին վերապահել զենքով պարգևատրելու իրավասությունը:
Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո 31 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է օրենքը:
««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով առաջարկվող լրացմամբ գործող օրենքի մի շարք դրույքներ հանվում են, իսկ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով հստակեցվում են համակարգի աշխատակիցների զենք կրելու և կիրառելու հիմքերը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը ընդունել է օրենքները:
««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Օրենքի նախագծով սահմանվում է այսուհետ Արցախի Հանրապետությունում միայն մեկ նոտարական տարածք գործելու փաստը և նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:
Արդարադատության նախարարի հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախապես դրական եզրակացություն էր տվել օրինագծին: Քվեարկության արդյունքներով նախագիծը 30 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:
Նիստի 2-րդ մասում պատգամավորների հարցադրումներին պատասխանել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու կառավարության անդամները: 14 պատգամավորի կողմից հնչեցվել են 2 տասնյակից ավելի հարցեր: Դրանք վերաբերվում էին արտաքին քաղաքականությանը, Արցախի կարգավիճակին, Մինսկի խմբի համանախագահների այցի օրակարգին, Հայաստանի իշխանությունների ու քաղաքական շրջանակների հետ փոխհարաբերություններին, բնակարանաշինությանն ու պատերազմից տուժած բնակարանների վերանորոգմանը, վարկառուների աջակցության ծրագրին, Հայաստանում ապաստանած տարհանվածների խնդիրներին, չգազաֆիկացված համայնքներին, կրթական ու սոցիալական հիմնախնդիրներին:
Հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Սեյրան Հայրապետյանը, Գագիկ Բաղունցը, Մետաքսե Հակոբյանը, Արամ Գրիգորյանը:
10:30 21.08.2025
The Times. Եվրոպան ԱՄՆ-ից խնդրում է F-35-ներ տեղակայել Ռումինիայում՝ որպես Ուկրաինայի երաշխիքՈրոշ եվրոպական երկրներ ցանկանում են, որ Միացյալ Նահանգները կործանիչներ տեղակայի Ռումինիայում՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի մի քանի երկրների գլխավոր շտաբների պետերի միջև տեղի ունեցած քննարկումներին։ Հրատարակության տվյալներով՝ եվրոպացիները ցանկանում են, որ ամերիկյան F-35 կործանիչները տեղակայվեն Ռումինիայի ռազմաօդային բազայում։ Նրանք նաև ցանկանում են, որ Վաշինգտոնը երաշխավորի, որ Ուկրաինան […] ...
10:25 21.08.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին կոչ է արել առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրաՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի ղեկավարության վրա՝ Գազայի հատվածի վարչական կենտրոնի գրավման ռազմական գործողության մեկնարկի ֆոնին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում: «Մենք կոչ ենք անում միջնորդներին առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պաղեստինցի ժողովրդի դեմ բնաջնջման պատերազմը», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը շեշտել […] ...
10:19 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
10:15 21.08.2025
Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորություններըԱրդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...
10:11 21.08.2025
Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմինՀայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...
10:06 21.08.2025
Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...