Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի և Կոտայքի մարզերում

08:18 01.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Հերացու անվան պետական բժշկական համալսարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Բրյուսով թաղամաս 63, 66 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ավետիսյան փ. 67 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19 փ. 4, 6 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 17, 21 փողոցների սեփական տներ, Արաբկիր 21փ. 1, 2 շենքեր, Ռիգայի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Նորագավիթ 1, 2, 6 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 6-րդ փողոցի 2-րդ փակուղու 1-ին փողոցի սեփական տներ, Նորագավիթ 1-ին փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-16:00 Ոսկետափ և Երասխ գյուղեր մասնակի,

10:30-14:00 Մխչյան գյուղ մասնակի,

10:30-16:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի փողոց մասնակի,

Կոտայքի մարզում՝

10:00-16:30 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Արա-Գեղեցիկի, Նոր-Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժաներդներ,

11։00-17։00 Ջրվեժի «Ա» թաղամաս մասնակի, Գեղաշեն, Գառնի, Կոտայք և Ջրաբեր գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի ամառանոցների «Շկոդա» ենթակայան:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP