Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ 1600 զորացրված երիտասարդ մասնակցեց «Նոր էջ» նախագծին․ Հայաստանի ՄՌ ասոցիացիան ամփոփում է արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ 1600 զորացրված երիտասարդ մասնակցեց «Նոր էջ» նախագծին․ Հայաստանի ՄՌ ասոցիացիան ամփոփում է արդյունքները

10:47 01.10.2021

Դեռևս տարվա սկզբին մամուլում լուրեր տարածվեցին մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին աջակցող «Նոր էջ» նախագծի մասին։ Կազմակերպիչն ու իրականացնողը՝ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան, հավակնում էր մասնագիտական կողմնորոշման ու զարգացման ծրագրերի միջոցով օգնել երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժը, ձեռք բերել հմտություններ ու վերադառնալ լիարժեք կյանքին։ Նախագիծը ֆինանսավորեց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը՝ հավատարիմ մնալով հասարակության հետ թե՛ արժեքները և թե՛ մարտահրավերները կիսելու իր պատրաստակամությանը։

«Ֆիլիպ Մորրիսը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվ ցանկացած երկրում մենք հասարակության ներդաշնակ մի մասն ենք։ Հենց սրանով է պայմանավորված հասարակության հետ համընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու մեր պատրաստակամությունը», – նախագծի մասին խոսելիս պատմում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Հադորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը։

«Նոր էջ» նախագիծը բաղկացած է մի քանի փուլից։ Նախևառաջ, անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե ինչ գիտեն, ինչ հմտություններ ունեն ու ինչ են ընդհանրապես այս կյանքում ուզում զորացրված երիտասարդները։ Երկրորդ փուլում առկա տվյալների հիման վրա կազմակերպվել ու իրականացվել են համապատասխան հմտությունների ու գիտելիքների զարգացման դասընթացներ։ Դրանց նպատակն էր օգնել երիտասարդներին, որ վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքն ու վերադառնան աշխատաշուկա» – հավելումէ Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։

«Նոր էջի» ծրագրերը բազմազան են․ երիտասարդներն իրենց փորձեցին 20-ից ավելի ուղղություններում՝ դիզայնից մինչև գյուղատնտեսություն։

Ծրագրի մեկնարկից հետո, ոգևորված մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին կյանք վերադարձնելու գաղափարով, հայաստանյան մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների կողմից նախաձեռնվեցին նմանատիպ ծրագրեր։ Արփի Կարապետյանը նշում է, որ այդպիսի ծրագրեր իրականացնող կառույցների միջև ստեղծվեցին շատ լավ հարաբերություններ, ու փոխօգնության միջոցով հնարավոր եղավ հասնել ավելի բարձր արդյունքների։

«Ի սկզբանե մենք սահմանել էինք նշաձող՝ 1000 երիտասարդ, 500 ընկերություն, 100-ից ավել դասընթացավարներ: Պետք է փաստեմ, որ մենք մեր նշաձողը գերակատարել ենք։ Միանշանակ շարունակելու ենք այս ծրագիրը, քանի որ իսկապես հավատում ենք, որ կարևոր գործ ենք անում։ Մենք համարում ենք, որ ծրագիրը հաջողված է, բայց ոչ ավարտված։ Ունենք ուժ, եռանդ ու, ամենակարևորը, ցանկություն այն շարունակելու», պատմում է Արփին։

«Ինչպես արդեն նշվեց, նախագծի շրջանակներում ակնկալվում էր աջակցել 1000 շահառուի, բայց նախագիծը լայն տարածում գտավ, և 1000-ի փոխարեն արդյունքում կարողացանք օգնել մոտ 1600 շահառուի վերագտնել իրենց ու ստանալ մասնագիտական կողմնորոշում: Դժվար պահին կարելի է ոչինչ չանել։ Բայց մենք Ֆիլիպ Մորրիսում այլ մոտեցում ենք որդեգրել, ու մենք հավատում ենք, որ հասարակության ու բիզնեսի համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է ունենալ ավելի լավ ապագա:», – հավելում է Տաթևիկը։

Գործընկերական նյութ

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP