12:09 01.10.2021
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, գյուղմթերք տեղափոխող MAN բեռնատարը, կորցնելով կառավարումը, Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը: Արդյունքում Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվեց 4,5 ժամով:
Երկաթուղային գծերի վրա ընկած կամրջի ցանկապատի հատվածները և բանջարեղենը վնասել են 100 մետր երկարությամբ կոնտակտային ցանցը: Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվեց և գծերը մաքրվեցին հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում: Միջադեպի պատճառով ուշացել են Երևան-Բաթումի միջազգային ուղևորատար և Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատար գնացքները:
2021 թվականին ՀԿԵ ենթակառուցվածքի վրա արտաքին ազդեցության դեպքերն ավելացել են՝ վտանգելով երթևեկության անվտանգությունը: Եթե 2020 թվականին գրանցվել էր 35 նման դեպք, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին` արդեն 70: Վանաձոր-Ալավերդի հատվածում գտնվող Փամբակի կիրճը ամենավտանգավոր հատվածն է, այստեղ գրանցվում է երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցների ընկնելու ամենամեծ թիվը: Հատկապես շատ դեպքեր են տեղի ունենում աշնանանն ու գարնանը, երբ վատ եղանակն էլ ավելի է բարդացնում երթևեկության պայմանները:
ՀԿԵ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ է տանում այս հատվածում տրանսպորտային միջադեպերը կանխելու համար: Ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոցների վարորդներին զգոն լինել երկաթուղային կոմումիկացիաները հատելիս և ներողություն է խնդրում ուշացած գնացքի ուղևորներից պատճառած անհարմարության համար:
18:28 13.08.2025
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարիցՕգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...
18:22 13.08.2025
ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...
18:14 13.08.2025
2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարիԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...
18:06 13.08.2025
ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...
17:55 13.08.2025
ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...