ՀՀ ՔԿ-ի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+29.09 oC

ՀՀ ՔԿ-ի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին

22:11 16.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարփերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների վերապատրաստմանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու քննիչների համար նախատեսված փորձի փոխանակման դասընթացին, որը տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեում՝ 2018 թվականի հուլիսի 17-20-ը։

«Քննչական կոմիտեի քննիչների գերակշիռ մեծամասնությունը երիտասարդ է: Նրանք ունեն 2-3 տարվա քննչական աշխատանքի փորձ։ Նրանց վերապատրաստելու, մասնագիտական ունակությունները կատարելագործելու խնդիրը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Այս տարիներին, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցաբար պարբերաբար, կազմակերպել ենք տարբեր դասընթացներ՝ փորձելով ապահովել քննիչների նեղ մասնագիտացումը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Բայց սա առաջին դեպքն է, երբ դասընթացներին ներգրավում ենք նաև զինվորական հանցագործությունները քննող քննիչներին, և հույս ունեմ, որ այս ծրագիրը կլինի շարունակական»,- ասել է ՔԿ նախագահը։

Ընդգծելով քրեական գործի բացահայտման գործում առանձին քննչական գործողությունների առանցքային նշանակությունը՝ Հ.Գրիգորյանը հատկապես կարևորել է դեպքի վայրի զննությունը, դրանց արդյունքում ապացույցների ամրագրումն ու հարցաքննությունների տակտիկայի ճիշտ ընտրությունը։

«Սրանք այն քննչական գործողություններն են, որոնց կատարման ընթացքում թույլ տրվող սխալները կարող են անդառնալի հետևանք ունենալ քրեական գործով իրական հանգամանքների պարզաբանման վրա, անդրադառնալ քրեական գործի ելքի վրա ընդհանրապես, ուստիև՝ հենց այս թեմաներն ենք ներառել վերապատրաստման ծրագրերում»,- նշել է Հայկ Գրիգորյանը:

Կողմերը պայմանավորվել են դասընթացի ավարտին քննարկել արդյունքները և ըստ այդմ նախանշել համագործակցությունը զարգացնելու ուղղությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

11:50 27.06.2025

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման […] ...

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

11:40 27.06.2025

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

11:31 27.06.2025

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

11:20 27.06.2025

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն […] ...

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

11:17 27.06.2025

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։ Քիչ առաջ իրավապահները հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։ «Արմենպրես»-ի թղթակիցը նշում է, որ իրավապահներն առաջնորդարանից իրենց հետ ոչինչ չեն տարել։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա […] ...

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

11:11 27.06.2025

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...

BACK_TO_TOP