Հայ գիտնականները դիվերսանտների հայտնաբերման համակարգ են մշակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+19.09 oC

Հայ գիտնականները դիվերսանտների հայտնաբերման համակարգ են մշակել

07:56 17.07.2018

Հայ գիտնականները դիվերսանտների հայտնաբերման համակարգ են մշակել, սակայն Պաշտպանության նախարարության արձագանքը ուշանում է։ Այս մասին news.am-ին հայտնեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:

«Մի քանի տարի առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խնդիր են դրել ստեղծել համակարգ, որն ունակ կլինի արձանագրել դիվերսանտների մոտենալը սահմանին կամ մեր պաշտպանական դիրքերին։ Մենք մշակել ենք համակարգ, որը հիմնված է շարժվող մարդու ջերմային ճառագայթման գրանցման սկզբունքի վրա»,- պատմեց Ստեփան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ շարժման հաղորդիչն ավտոմատ աշխատում է բոլոր եղանակային պայմաններում, ցերեկը և գիշերը։ Համակարգը սնուցում է ստանում բարակ արևային էլեմենտիցներից, որոնք կարող են տեղադրվել շարժման հաղորդչի կողքին կամ թաքցվել մի քիչ հեռու։ Մեկ հաղորդիչը ունակ է «ծածկել» ուղիղ գծով 100 մետր տարածություն և տեղեկությունը ռադիոկանալով  փոխանցել սահմանային դիրքերին, որոնք կգտնվեն 500-1000 մետր տարածության վրա։ Այս տարածությունն անհրաժեշտության դեպքում կարելի է մեծացնել։ Հաղորդիչները «պաշտպանում» են միմյանց և ազգանշան են տալիս, երբ ինչ-որ մեկը փորձում է վնասել դրանք։ Այդպիսով, դիվերսանտի մոտենալու ժամանակ և որոշակի սահմանային գիծ հատելու դեպքում հերթապահ զինծառայողը ձայնային և լուսային նախազգուշացում է ստանում, որից հետո նա ունի բավականաչափ ժամանակ, որ հաղորդի ինչ-որ մեկին և ժամանակին արձագանքի դիվերսիոն ներթափանցմանը։ Համակարգը թանկ չէ, վերահսկվող սահմանային գծի մեկ կիլոմետրը կարժենա 4000-4500 դոլար:

«Համակարգը փորձարկվել էր, դաշտային փորձարկումներ է անցել, համապատասխան ակտեր են կազմվել, բայց հետո Պաշտպանության նախարարության ոգևորությունը չքացավ: Իմ դիմումները ՊՆ այդ ժամանակվա ղեկավարությանը մնացին անպատասխան։ Արդյունքում, չհասկացա՝ պե՞տք էին այդ հաղորդիչները, թե՞ ոչ։ Մեզ համար, իհարկե, վիրավորական է, քանի որ բավականին շատ ենք աշխատել, մեծ գումարներ ենք ծախսել: Ապրիլյան պատերազմից հետո որոշ էնտուզիաստներ հաղորդիչների պատվեր տվեցին այն քանակությամբ, որն անհրաժեշտ կլիներ շփման գծի 2 կմ վերահսկելու համար: Համակարգը լավ է դրսևորել իրեն ղարաբաղյան շփման գծում, բայց, ըստ երևույթին, մեր զինվորականներն այդքան էլ հակված չեն նոր մշակումների։ Խոսքերով բոլորն ասում են, որ ամեն ինչ լավ է, որ դուք ստեղծել եք մի համակարգ, որը կարող է գտնել այլ կիրառություններ ևս, բայց ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել»,- հայտնեց փորձագետը:

Ընդ որում՝ Պետրոսյանը պատրաստ է շարունակել և զարգացնել այս նախագիծը դրա նկատմամբ հետաքրքրվածության և օգնության դեպքում։ «Այս համակարգը մշակեցինք Պաշտպանության նախարարության առաջարկով, մեր սեփական միջոցներով, և չենք ակնկալել, որ դրանք կփոխհատուցվեն։ Մենք ցանկանում էինք օգնել մեր զինվորների կյանքը փրկել թշնամու դիվերսիոն հարձակումներից»։

Դիվերսանտների հայտնաբերման և ահազանգման համակարգը մշակվել է «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ-ի մասնագետների կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP