12:55 08.10.2021
Ռուս խաղաղապահներն ու բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հագուստ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հաթերք բնակավայրի ընտանիքներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մարդասիրական բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխվել է ռուսական խաղաղապահ ուժերի կողմից:
«Այսօր մենք ժամանել եք Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկը՝ Հաթերք բնակավայր, որտեղ կա փախստականների և բազմազավակների 48 ընտանիք։ Մենք նրանց կոշիկներ և տաք հագուստ ենք բերել, որը փոխանցել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան։ Յուրաքանչյուր ընտանիքի երեք զույգ կոշիկ կհանձնենք․ ամառային, միջսեզոնային և ձմեռային, ինչպես նաև տղամարդկանց համար՝ տաք հագուստ, տաք ժիլետներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։
Ակցիան կազմակերպվել է Հաթերքի գյուղապետարանի շենքում, որտեղ մարդասիրական օգնություն են ստացել 16 բազմազավակ և 32 փախստկանների ընտանիքներ։
Ընդհանուր առմամբ Հաթերք գյուղում ապրում է ավելի քան 1,5 հազար մարդ, դա Լեռնային Ղարաբաղի հեռավոր խոշոր բնակավայրերից մեկն է։ Օգնության կարիք ունեցողների հայտնաբերման ուղղությամբ ռուս խաղաղապահների աշխատանքը շարունակվում է։
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...