13:57 08.10.2021
Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը:
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի, այդ թվում՝ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը:
«Հայաստանի կողմից առաջին անգամ է հայցադիմում ներկայացվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ սա Հայաստանի կողմից կատարված աննախադեպ քայլ է»,- ասաց Կիրակոսյանը:
Կիրակոսյանը շեշտեց՝ հայցադիմումում ներկայացված ապացույցները, փաստարկները, պնդումները և պահանջները շատ լայնածավալ են և վերաբերում են կոնվենցիայի կոպտագույն խախտումների, որոնց ականատես ենք առ այսօր՝ նույնիսկ հայցը ներկայացնելուց հետո: «Այդ նպատակով էլ Հայաստանը, բացի հիմնական հայցից, նաև ներկայացրել է պահանջ՝ կիրառելու հրատապ կամ պայմանական միջոցներ: Դրա վերաբերյալ լսումները նախատեսված են հոկտեմբերի 14-ին և 15-ին, որին մասնակցելու համար կազմավորել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը»,- ասաց Կիրակոսյանը:
Հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը: Բուն գործի քննությունը կտևի տարիներ: Սակայն ակնկալվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով դատարանը որոշում կկայացնի 1-1.5 ամսում:
«Կարծում եմ՝ ապացույցները, որ ներկայացվել են շատ համոզիչ են, իրավական փաստարկները նույնպես: Եթե նմանատիպ հիմնավորվածություն չլիներ, կարծում եմ, Հայաստանը չէր ներկայացնի գանգատ»,- վստահեցրեց Կիրակոսյանը:
«Միայն այն հանգամանքը, որ մենք արդեն ունենք միջազգային իրավական պրոցես ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ Հայաստանը շատ հստակ ներկայացնում է իր պահանջներն ու իրավական հիմնավորումները, կարծում եմ, ինքնին ունենալու է բավականին էական ազդեցություն՝ միջազգային հանրային կարծիքի ձևավորման, ճիշտ միջազգային հանրային մթնոլորտի վրա»,-ասաց նա:
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 16-ին գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ, Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...