Հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն. ընթանում են պեղման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն. ընթանում են պեղման աշխատանքներ

16:01 08.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների ու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչների հետ (հնագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ): Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, լսել առաջարկները, նշել առաջնահերթությունները, ներկայացնել ընթացիկ աշխատանքները և հետագա անելիքները: Քննարկման առանցքում էին Սրվեղի վանքի, Տավուշի բերդի, Լոռվա բերդի տարածքներում իրականացվող պեղումները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և տեղեկացրել, որ նշյալ աշխատանքները Կառավարության ուշադրության կենտրոնում են, և պետք է առաջ գնալ այդ ուղղությամբ՝ համագործակցաբար հաշվի առնելով առկա խնդիրները և հնարավոր լուծումները:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ Սրվեղի վանքի տարածքում պեղումների նախապատրաստական աշխատանքները սկսված են, նախահաշիվն արդեն կազմվել է, և բուն աշխատանքները կմեկնարկեն բարենպաստ եղանակին զուգընթաց: Ներկայացվել է նաև Լոռի բերդում իրականացված աշխատանքների ընթացքը. բացվել է պարսպապատի ամբողջ երկայնքը, սակայն ներքին հատվածը դեռևս կիսատ է մնացել, որն էլ պետք է ավարտին հասցվի:

Տավուշի բերդի վերաբերյալ հնագետները տեղեկացրել են, որ այս փուլում պեղումներն ավարտվել են, և այժմ հարկ է սկսել նախագծման աշխատանքները և ամրակայել բացվածքները: Ըստ մասնագետների՝ Տավուշի բերդում աշխատանքներն իրականացնելիս ամենաբարդ փուլը շինարարությունն է՝ կախված պարիսպների բարձրությունից և վթարային վիճակից:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում՝ ընթացակարգը դյուրին դարձնելու և ՊՈԱԿ-ների հետ ուղիղ աշխատելու ուղղությամբ: Կողմերի համոզմամբ՝ այս ոլորտի զարգացմամբ գիտահեն տուրիզմը կարող է դառնալ ՀՀ տնտեսության խթանման առաջնային ուղղություններից մեկը: Ըստ այդմ՝ առաջարկվել է շահագրգիռ տարբեր կառույցների միջև ամրապնդել կապը՝ պահպանելու գործընթացի հաջորդականությունը՝ պեղում-ամրակայում-տուրիստական գործունեություն: Այս առումով մասնավորապես քննարկվել է Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի տարածքում պեղումների հետևանքը: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի հավաստմամբ՝ պեղումներից հետո հուշարձանը դառնում է առավել խոցելի, և ամրակայման աշխատանքներն անհրաժեշտություն են:

Հաջորդիվ քննարկվել են նաև Դվին հնավայրի, Մեծամորի, Աղձքի, Շենգավիթ հնավայրի, Արտաշատ քաղաքատեղիի հնագիտական պեղումներին առնչվող հարցեր, բարձրաձայնվել են առկա խնդիրները, առաջարկվել հնարավոր լուծումներ. մասնավորապես՝ Մեծամորում ներդրումների ավելացման և քաղաքային թաղամասի կառույցների ամրակայման, Շենգավիթ հնավայրում ամրակայման, ծածկի, թանգարանացման աշխատանքների, Աղձքում՝ պահպանական գոտու ընդլայնման և այլ հարցեր: Կողմերն առաջնային են համարել նաև հողի կարգը փոփոխելիս հնագիտական մասնագիտական կարծիք ստանալու գործընթացը՝ մշակութային ժառանգության պահպանման հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:

«Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը պետք է իրականացվեն լիարժեք և ամբողջական ծավալով: Սակայն հաշվի առնելով լուրջ ֆինանսական ներդրումների պահանջը՝ աշխատանքները պետք է անել ըստ առաջնահերթության՝ գույքագրելով խնդիրները»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ավարտին հետագայում ևս հանդիպելու և ընթացիկ խնդիրները քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP