16:23 08.10.2021
Բրիտանիան դյուրացրել է դեպի 32 երկիր, այդ թվում՝ Հայաստան ուղևորությունների կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով երկրի ԱԳՆ-ի հրապարակած երկրների ցանկը:
Բրիտանիայի ԱԳՆ-ն այլևս չի հորդորի զերծ մնալ այդ 32 երկիր այցելություններից: Փոփոխության արդյունքում 32 երկիր, այդ թվում՝ Հայաստան այցելելու համար ճանապարհորդական ապահովագրություն ստանալը կդյուրացվի:
Ինչպես այդ ցանկի մնացած երկրները, այդպես էլ Հայաստանը Բրիտանիայի կարմիր ցուցակում չէր, բայց բրիտանական ԱԳՆ-ն Covid-19-ի պատճառով խորհուրդ չէր տալիս այդ ուղղություններով ճանապարհորդություններ պլանավորել:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքականության այդ վերջին փոփոխությունը կապված է շատ երկրներում հանրային առողջության բարելավման և պատվաստանյութի տարածման արդյունքում բրիտանացիների համար ռիսկի նվազման հետ:
Նշվում է, որ ցանկի երկրներ ճանապարհորդությունների խուսափելու խորհուրդը կիրառելի կլինի բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, տեղի առողջապահական համակարգը գերհագեցած լինի: Բացի Հայաստանից 32 երկրների ցանկում են, օրինակ, Բելառուսը, Ղազախստանը, Կոսովոն, Մալայզիան:
Բրիտանիայի ԱԳՆ-ն կշարունակի հորդորել զերծ մնալ կարմիր գոտու երկրներ ճանապարհորդություններից:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...