Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

11:34 08.06.2018

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համար անցկացվող ուսումնասիրությունները:

Նախարարը զեկուցեց, որ քննարկումներ են իրականացրել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եկել են այն եզրահանգման, որ սակագների վերանայման հետ կապված կան մի շարք ռիսկեր:

Ըստ նախարարի` ռիսկերից մեկն այն է, որ ատոմակայանի աշխատանքները երկար ժամանակ է դադարեցված են: Նախարարն ասաց, որ պատմության մեջ նման դեպք չի եղել, որ այսքան երկար ժամանակ ատոմակայանը չաշխատի: Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները` Գրիգորյանը նշեց, որ նպատակահարմար չէ այս պահին նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Ինչ վերաբերում է գազի սակագնի նվազեցմանն, ըստ նախարարի` այստեղ ևս կան ռիսկեր և նպատակահարմար չէ նաև գազի սակագնի վերանայումը:

Ամփոփելով իր զեկույցը` Արթուր Գրիգորյանն ասաց, որ այս պահին կարող են 10 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի  սակագինը միայն անապահով ընտանիքների համար : Նախարարի խոսքով` այսօր Հայաստանում կա մոտ 110 հազար անապահով ընտանիք:

Ի պատասխան նախարարի զեկույցի` վարչապետ Փաշինյանն արձագանքեց և ասաց, որ տպավորություն էր, թե այլ կարգի ռիսկեր չկան, օրինակ, կոռուպցիոն ռիսկեր, որոնց մասին նախարարը նշեց: Այդ իսկ պատճառով վարչապետը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները և իրեն նոր զեկույց ներկայացնել: Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ դեռևս թող անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի և գազի սակագները նվազեցնեն, իսկ մյուսների մասով` շարունակեն քննարկումները:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP