TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

Արխիվ / Հունիս 2018

ՊՆ-ն կշարունակի «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերն ու 1000 դրամների հավաքումը

21:23 07.06.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ի պատասխան  լրագրողի հարցի, նշել է, որ նախարարությունը շարունակելու է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, սակայն հնարավոր է՝ փոփոխություններ իրականացվեն: «Ես այս ծրագրերին վերաբերվում եմ որպես ժամկետային զինվորական պարտադիր ծառայության տեսակ»,- ասել է նախարարը: Լրագրողները նախարար Տոնոյանից հետաքրքրվել են, թե արդյոք նախարարությունը չի պատրաստվում 1000 դրամների մասին օրենքը կասեցնել: Նախարարն ասել […]

̰
Դպրոցի տնօրենը աշխատավարձերից յուրացրել է ավելի քան 3 մլն դրամ

21:17 07.06.2018

Հունիսի 5-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3 300 000 դրամի յուրացման հերթական դեպք։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝  չարաշահելով  իր  պաշտոնեական դիրքը,  դպրոցում 2015թ-ից աշխատող  հավաքարարին  կարգադրել է հաշվապահական  փաստաթղթերում  […]

̰
Առաջիկայում Հայաստանը նոր սպառազինություն ձեռք կբերի ՌԴ-ից. նախարար

21:10 07.06.2018

Այսօր խորհրդարանում լրագրողները պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքվել են՝ Հայաստանն առաջիկայում նոր սպառազինություն ձեռք կբերի՞ ՌԴ-ից, ինչին ի պատասխան՝ նախարարը նշել է՝ այո: Նախարարն անդրադարձել է նաև ծնողների կողմից զինծառայողներին ուղարկվող անձնական իրերի վերաբերյալ տարածված տեղեկություններին: «Դա կոչ է եղել ծնողներին, եթե կան ծնողներ, որ այդ կոչին համահունչ գործողություններ չեն անում, ես ի՞նչ կարող եմ […]

̰
Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն չունի. «Տաշիր գրուպ»

21:02 07.06.2018

«Տաշիր գրուպ»-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «մամուլում շրջանառվում են ոչ հավաստի տեղեկություններ»՝ կապված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի անվան հետ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների քողի տակ մամուլում շրջանառվում են բազմաթիվ լուրեր և ոչ հավաստի տեղեկություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություն ունեն «Տաշիր» […]

̰
Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին

21:00 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում Առեւտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

̰
Վարչապետի ելույթը կառավարության ծրագրի շուրջ

20:56 07.06.2018

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,  Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ,  Սիրելի լրագրողներ, Պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Մեր կառավարությունը այս կարգավիճակին արժանացել է Հայաստանում տեղի ունեցած մի պատմական իրադարձության՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում։  Պատմական այս գործընթացով ձևւավորված կառավարությունն ըստ այդմ, պատմական առաքելություն ունի իրականացնելու և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունը […]

̰
Ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափումը. նախարար

20:46 07.06.2018

«Ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափումը»,- այս մասին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի նախարարը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: «Այսօր 14-15 տարեկանը 27 տարեկանում արդեն պետք է իրավունք չունենա այդպիսի հնարավորության: Ինչ-որ պահի այդ […]

̰
20 մլն դրամն ուռճացված թիվ է. Արարատ Միրզոյանը` Դուշանբե այցի մասին

20:41 07.06.2018

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտը նախկինում այնպիսի նպատակների համար է օգտագործվել և այնպիսի հաճախականությամբ, որ ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլև քաղաքականության հետ», – հունիսի 7-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Դուշանբե կատարած այցին: Փոխվարչապետը վստահեցրեց, որ իր ասածն ապացուցող փաստեր կներկայացնի: Ինչ վերաբերում է շրջանառվող […]

̰
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել իր և Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցից

20:39 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև  Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններին: Այն դիտարկմանը, թե նրա՝ Արցախում բողոքի ակցիաները դադարեցնելու կոչից հետո շատերը պնդեցին, որ դա Արցախի  ներքին գործերին խառնվել էր, վարչապետն ասաց. «Ես իմ եղբայրներին և քույրերին դիմել եմ կոչով և խնդրանքով, այսինքն՝ որևէ մեկին խնդրանքով դիմելը […]

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին

20:31 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը: Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ […]

̰
Հնարավոր է, կոռուպցիայի մեջ թաթախված անձանց նոր անուններ հրապարակվեն. Արարատ Միրզոյան

20:30 07.06.2018

ԱԺ-ում այսօր՝ հունիսի 7-ին, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Արմեն Աշոտյանը կոշտ քննադատություն էր հնչեցրել ծրագրի հասցեին՝ ասելով, որ դա օգնություն է իրենց կողմից: Այդ քննադատություններին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: «Աշոտյանն իրեն հատուկ բացառիկ արտիստիզմով հնչեցրեց որոշ դրույթներ, որոնք չկարողացան ամբողջությամբ երևալ արտիստիզմի ներքո, և եթե ավելի սթափ դատողությամբ քննարկենք ասածների […]

̰
Ոստիկանությունը Ղազարոս Աղայանի դիմումի հիման վրա փնտրում է Խաչատուր Աբովյանին

20:25 07.06.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 66-ամյա Ղազարոս Աղայանի դիմումի փաստով։ Վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ 2016 թվականի ապրիլին 5.600 կգ կարտոֆիլի սերմացուն 1կգ-ը 180 դրամով վաճառել է հարևան մարզի բնակիչ՝ 52-ամյա Խաչատուր Աբովյանին, որի գումարը կազմել է մոտ 1 մլն դրամ։ Պայմանավորվել են, […]

̰
Պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 168 մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

20:13 07.06.2018

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարա­հանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ: Արդյուն­քում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտում­ների […]

̰
էդքան քննադատեցին մեր ծրագիրը, բայց նրանց մի մասը կողմ քվեարկեց. Փաշինյան

20:06 07.06.2018

«Շատ կառուցողական ընդդիմություն են, որովհետև էդքան քննադատեցին մեր ծրագիրը, բայց նրանց մի մասը կողմ քվեարկեց:  Ես  բարձր եմ գնահատում սաբոտաժի չենթարկելու՝ նրանց պատրաստակամությունը: Ուզում եմ վստահ լինեք, որ պահին ունենան սաբոտաժի հնարավորություն՝ անպայման էդ պահից կվերանայեն իրենց դիրքորոշումը»,- խոսելով  Աժ-ում այսօր ներկայացված կառավարության ծրագրի և ՀՀԿ դիրքորոշման մասին՝ ԱԺ նիստից հետո հրավիրված ասուլիսում ասել է […]

̰
Խնդրեն էլ, աղաչեն էլ, ես ԵԿՄ նախագահ չեմ դառնա. Սասուն Միքայելյան

20:01 07.06.2018

Այսօր խորհրդարանում լրագրողի հարցին ի պատասխան՝  «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը նշել է, որ ինքը «Երկրապահ կամավորական միության» նախագահ չի դառնա. «Ես, ընդհանրապես, որ խնդրեն էլ, աղաչեն էլ՝ ԵԿՄ նախագահ չեմ դառնա»: Հարցին՝ ինչո՞ւ, Միքայելյանը ասել է, որ պարզապես չի ցանականում: «Հիմա ինչ-որ շրջանառության մեջ են դրել, թե Միքայելյան Սասունը ուզում է դառնալ ԵԿՄ նախագահ: Նման […]

̰
Պարզվում են Կարբիում տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցները. ՔԿ

19:57 07.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մայիսի 27-ին Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում` մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը՝ ձերբակալվել: 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև […]

̰
Վարչապետը՝ «կախադական փայտիկի» մասին

19:54 07.06.2018

Ե՞րբ հասարակությունը կզգա կառավարության աշխատանքի արդյունքը, ո՞րն է կախարդական փայտիկը,- լրագրողներն այսօր հարցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսը Հայաստանում զրկված է կոռուպցիոն պարտավորություններից: Կախարդական փայտիկն այն է, որ խոշոր բիզնեսն իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ: Կախարդական փայտիկն այն է, որ չկան մենաշնորհներ «դե յուրե» և շուտով չեն լինի […]

̰
Սպիտակ արջը թալանել է սննդի պահեստը, բայց լռվել-մնացել է պատուհանի մեջ

19:47 07.06.2018

Սոված բևեռային արջը մտել է Նորվեգիայի Արևմտյան Սպիցբերգեն կղզու Radio Adventure Hotel-ի սննդի պահեստ:  Կենդանին տակնուվրա է արել պահեստը, սակայն դուրս գալ չի կարողացել և լռվել-մնացել է պատուհանի շրջանակի մեջ: Արջին այդ վիճակում գտել է հյուրանոցի աշխատողներից մեկը: Կինը պտտվել է շինության  շուրջ և հայտնաբերել, որ մուտքի դուռը վնասված է: «Նա հաջողացրել էր մտնել խմիչքների […]

̰
Որոնվում է բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը

19:42 07.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բանալիով բացել է քաղաքացուհուն պատկանող՝ Երևան քաղաքի բնակարաններից մեկի դուռը և հափշտակել ընդհանուր 25.550.000 […]

̰
Գործարարները նախկինում «ճամպրուկներով» փողեր են տարել Բաղրամյան 26. Փաշինյան

19:39 07.06.2018

«Շատերն ասում են, որ գործարարները, որոնց վրա ինչ-որ հարկային տուգանքներ են դրվել և որոնք վճարումներ են անում պետությանը, ենթարկվում են հետապնդումների, ռեպրեսիաների: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի գործարարներ, ես չգիտեմ, թե դուք ամիսը քանի անգամ, ինչ կարգի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց […]

̰
Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպրշչիկը քննարկել են իրավիճակը շփման գծում

19:35 07.06.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

̰
Հայաստանը հյուրընկալել է բրիտանական գործարար շրջանակի ներկայացուցիչների

19:33 07.06.2018

Բրիտանական 10 բիզնես կազմակերպություններ այժմ Հայաստանում են՝ ծանոթանալու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական ծառայությունների մատուցման ոլորտներին:  Բրիտանական ու հայկական գործարար շրջանակների հանդիպումը կայացել է մայիսի 7-ին՝ Երևանում անցկացվող Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում: «Սա ճանաչողական այց է Հայաստան, որպեսզի հասկանան նոր իրողությունները, պայմանները, թե որքանով են ներդրողները Հայաստանում ապահովագրված: Շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք մի […]

̰
Դա կարող է լինել 6 ամսից, 45 օրից, 50 օրից կամ 9 ամսից, կամ 11 ամսից. Նիկոլ Փաշինյան

19:25 07.06.2018

«Կարող եմ մի բան ասել. համոզված եմ, որ ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնում: Համոզված եմ, որ խորհրդարանական ընտրությունների  արդյունքում ժողովուրդը կտոնի իր հեղափոխության հաղթանակն այնպես, ինչպես տոնեց թավշյա հեղափոխության արդյունքում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ԱԺ ասօրվա նիստից հետո: Նա նաև պատասխանեց խորհրդարանական ընրությունների  հնարավոր ժամկետների մասին հարցին: «Մեկ տարվա ընթացքում. դա կարող […]

̰
Ադրբեջանի մարտավարությունը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը. Մասիս Մայիլյան

19:21 07.06.2018

Հունիսի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն […]

̰
Մայր աթոռում Վեհափառ հայրապետի հրաժարականի օրակարգ չկա. Մայր աթոռի դիվանապետ

19:14 07.06.2018

«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անձի դեմ ներկայացված բոլոր  մեղադրանքներն անհիմն են, և Վեհափառ  հայրապետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր     հայտարարեց Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև Մայր աթոռի վեհարանում կայացած փակ հանդիպումից անմիջապես հետո սրբազանն ասաց,  որ կաթողիկոսին […]

̰
Մենք չենք ուզում, որ այդ պրոցեսին մյուս քաղաքական ուժերն այս աստիճանի անպատրաստ լինեն. Նիկոլ Փաշինյան

19:01 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության ընդունված ծրագիրը կանվանի հեղափոխական: Ինչ վերաբերում է ընտրություններին. վարչապետի խոսքերով՝ կոնկրետ իրենց քաղաքական ուժին ձեռնտու է, որ ընտրություններ տեղի ունենան հենց այսօր, որովհետև հեղափոխական էյֆորիայի մթնոլորտում իրենք շատ մեծ առավելությամբ մեծամասնություն կձևավորեն. «Բայց մենք չենք ուզում, որ այդ պրոցեսին մյուս քաղաքական ուժերն […]

̰ ̰
Կառավարության ծրագիրը հաստատվեց

18:49 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստում Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած ծրագրին: Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

̰
Չկա ծրագիր, որի վերաբերյալ հնարավոր չլինի քննադատություններ հնչեցնել. Արփինե Հովհաննիսյան

18:48 07.06.2018

«Չկա ծրագիր,  որի վերաբերյալ հնարավոր չլինի քննադատություններ հնչեցնել»,- ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի երկրորդ մասը այս խոսքերով սկսեց Արփինե Հովհաննիսյանը: «Թվեր, ցուցանիշներ և այլն, իհարկե, սրանց չլինելը ինչ-որ տեղ մտահոգիչ է, բայց կան մտահոգություններ, որ անկախ թվերից ծագել են: Ես հասկանում եմ, որ նոր կառավարության ծրագրի հիմնական նպատակն է արտահերթ ընտրությունների հասնելը, բայց, այնուամենայնիվ, մինչև […]

̰
Կնեսետը, այնուամենայնիվ, կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

18:46 07.06.2018

Կնեսետը քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Այս մասին հայտարարվել է Իսրայելի պետական հեռուստաընկերության եթերում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նախաձեռնությամբ քվեարկություն կանցկացվի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ Իսրայելի Կնեսետը նախատեսում է քննարկել Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու հարցը, սակայն այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարցի […]

̰
BACK_TO_TOP