Ինչո՞ւ են կովի մսին տավարի միս ասում. բարդ հարց Պուտինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Ինչո՞ւ են կովի մսին տավարի միս ասում. բարդ հարց Պուտինին

21:39 07.06.2018

Հունիսի 7-ին, իր պաշտոնավարման ընթացքում արդեն 16-րդ անգամ, Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Սակայն այս տարի ուղիղ կապի ձևաչափը փոխվել է. տաղավարում հանդիսատես չի եղել, իսկ նախագահի հետ կապի մեջ են եղել նահանգապետերն ու կառավարության անդամները։
Ուղիղ կապի ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարդալիս է եղել ռուսաստանցիներից ստացվող հարցերը, մի հետաքրքրասեր քաղաքացի հարցրել է, թե ինչո՞ւ են կովի մսին տավարի միս ասում։ Ռուսաստանի նախագահն էլ իր հերթին վերահասցեավորել է հարցը այդ ոլորտի փոխվարչապետ Ալեքսեյ Գորդեևին։
– Ինչո՞ւ է կովի միսը տավարի միս կոչվում, – հարցրել է Պուտինը Գորդեևին։
– Ամոթ է, բայց չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Պետք է բառարանում նայեմ, – պատասխանել է փոխվարչապետը։
–Գյուղատնտեսության ոլորտը լավ մասնագետներ ունի,- նկատել է Պուտինը, և երկուսով ծիծաղել են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP