TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+17.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Սպիտակ տունը հայտնել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկման պատճառը

23:59 30.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը խանգարում է պաշտոնական Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միևնույն ժամանակ, նա պատասխանել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման չեղարկման պատճառը Ուկրաինան է: «Ցավոք, հետաքննությունն ազդում է Ռուսաստանի և մեր հարաբերությունների վրա: Հանդիպման չեղարկման պատճառն […]

̰
ՍԱՏՄ-ում «Մեկ պատուհան» համակարգ կներդրվի

23:47 30.11.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բոլոր գերատեսչություններից առաջինն է, որտեղ կներդրվի «Մեկ պատուհան» թվայնացված համակարգը. արդեն մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Տեսչական մարմինն առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և […]

̰
Ստորագրվել է Հայաստանի և Բուլղարիայի ՊՆ-ների երկկողմ համագործակցության ծրագիրը

23:34 30.11.2018

Նոյեմբերի 29-ից 30-ը Երևանում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Բուլղարիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դիրեկտորատի տարածաշրջանային նախաձեռնությունների վարչության պետ Դանիելա Գրիգորովայի համանախագահությամբ անցկացվել են հայ-բուլղարական երկկողմ համագործակցության խորհրդակցություններ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն […]

̰
Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներում, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ տարածքում․ Փաշինյան

23:21 30.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով․ «Հնգօրյա բացակայությունից հետո հասա Երևան և ինտերնետ տարածքը դիտարկելուն մի փոքր ժամանակ տրամադրեցի: Ու հիմա հարց եմ տալիս ինձ: Ո՞րն է իրական իրականությունը. լավատեսությունն ու ուրախությունը, որ տեսնում եմ քաղաքներում, գյուղերում ու հրապարակներում, թե՞ անհանգստությունն ու դեպրեսիան, որ տեսնում եմ վիրտուալ […]

̰
Պատահար Հույսի Ավան թաղամասի մոտակայքում. կան տուժածներ

23:06 30.11.2018

Նոյեմբերի 30-ին` ժամը 17:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Հույսի Ավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1953 թ.) […]

̰
Արցախի առաջատար քաղաքական ուժն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին. ԱՀ նախագահի խորհրդականի հայտարարությունը

22:57 30.11.2018

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների վրա: Այս մասին Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը […]

̰
Արտակ Զեյնալյանը՝ հեղինակությունների ազդեցության մասին

22:42 30.11.2018

Այսօր «Մենք» դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողները հետարքրքվել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից, թե ինչպես է նա արձագանքում այն հայտարարություններին, որ ՔԿՀ-ներում գումար է հավաքվում և հեղինակությունները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ. «Ժամանակին եղել են այդպիսի երևույթներ, և՛ վարչապետի, և՛ իմ պաշտոնավարման ժամանակ դա վերացվել է», – ասել է Զեյնալյանը՝ խոսելով բարեկարգումների համար հավաքվող գումարների […]

̰ ̰
ԱՄՆ Սենատում անհայտ ժամկետով հետաձգվել է Ադրբեջանում նոր դեսպանի նշանակման հարցը

22:30 30.11.2018

ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովը անհայտ ժամկետով հետաձգել է Ադրբեջանի նոր դեսպանի թեկնածու Էռլ (Լի) Լիտցենբերդգերի թեկնածության վերաբերյալ քվեարկությունը։ Դա եղել է այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամներից մեկը հանդես է եկել ելույթով ու մտահոգություն հայտնել Ադրբեջանի հարցում ներկա վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ։ Առայժմ անհայտ է՝ հանձնաժողովը նոր նիստ կանի՞ մինչև սենատորների «ցրվելն» ու նորից […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

22:19 30.11.2018

Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով. «Հարգարժան պարոն Թրուշարդ, Տիկնայք և պարոնայք,  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության […]

̰
Բանավեճի կանչում է հիմնականում նույն քաղաքական ուժերին. Արտակ Զեյնալյանը՝ անհավասար մրցակցության մասին

22:13 30.11.2018

«Մենք հնարավորություն ունենք իրականացնելու քարոզարշավ, սակայն, արդեն ասացի մի բացասական երևույթի մասին, որ, ասենք, Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի կանչում է հիմնականում նույն քաղաքական ուժերին: Ինչը, կարծում եմ, հավասարության սկզբունքի խախտում է»,- այսօր լրագրողներին ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ,  ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Ինչ վերաբերում է ընտրապայքարին ընդհանրապես, ապա Զեյնալյանն ասել է, որ որոշ քարոզչական […]

̰
«Ես ուզում եմ, որ այս խումբը լիարժեք վստահություն վայելի հասարակության կողմից». Հայկ Մարության

21:59 30.11.2018

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ինձ պետք է, որ այս խմբի ասածը լինի 100%-անոց եզրակացություն, որպեսզի իմանալով կազմը ոչ-ոքի մտքով անգամ չանցնի, որ այստեղ ինչ-որ այլ կարծիք կար կամ փորձել են ինչ-որ բան […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

21:51 30.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով  արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Ողջունելով հյուրին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու մասին որոշում եմ կայացրել, ինչը ոչ միայն մեր բարձր գնահատանքն է Ձեր նվաճումներին, այլև կարևոր է […]

̰
Աստված չարասցե՝ վատանան հայ-ռուսական հարաբերությունները․ Արթուր Բաղդասարյան

21:42 30.11.2018

«Օրինաց երկիր»-ն այսօր Արմավիրի մարզում էր քարոզարշավն իրականացնում: ՕԵԿ ներկայացուցիչներն ասացին, որ հանդես են գալիս հայ ավանդական արժեքների պահպանության օգտին: Կուսակցության նախագահը նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն է խոսել «Մենք հանդես ենք գալիս նաև ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցության օգտին: Աստված չարասցե՝ վատանան հայ-ռուսական հարաբերությունները, որտե՞ղ են մարդիկ կարողանալու իրացնել իրենց բերքը: Այսօր լուրջ խնդիրներ կան բանկային […]

̰
Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը

21:28 30.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը: Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և KfW խմբի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլաուս Վեյգելը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա» առթիվ

21:25 30.11.2018

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ․ «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվանից երեսուն տարի անց ՄԻԱՎ-ի կանխարգելման գործընթացը գտնվում է ճամփաբաժանին: Թե ո՞ր ուղղությամբ կշարունակենք, ցույց կտա համաճարակի ընթացքը. արդյո՞ք կկարողանանք վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը, թե՞ ապագա սերունդները կշարունակեն կրել այս կործանարար հիվանդության բեռը: […]

̰
Դատախազությունը կուսումնասիրի ՀՀԿ քարոզչությանը խոչընդոտելու մասին հաղորդումը

21:10 30.11.2018

ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Էջմիածին քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀԿ-ի հայտարարությանը: «ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտելու դեպքի և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հայտարարություն տալու վերաբերյալ ՀՀԿ նախընտրական շտաբի՝ այսօր տարածած հայտարարության […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

20:55 30.11.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

20:47 30.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սևանի, Գորիսի, Վայքի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

̰
Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին

20:24 30.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

̰
ԱՄՆ-ը Լեհաստանին է վաճառելու 650 մլն դոլարի հրթիռային սպառազինություն

20:09 30.11.2018

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը համաձայնություն է տվել Լեհաստանին վաճառել M142 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, նմանատիպ այլ զինատեսակներ, դրանց արձակման համար նախատեսված հրթիռներ, հարակից սպառազինություն ու այլ հատուկ միջոցներ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության հաղորդագրության մեջ։ Lockheed Martin ընկերության մեծածավալ արտադրանքը Լեհաստանին վաճառելու համար դեռ հարկավոր կլինի խորհրդարանականների հաստատումը, սակայն այսպիսի գործարքների […]

̰
Չինաստանում կասեցրել են մարդու գեների վերափոխման աշխատանքները

20:03 30.11.2018

Չինաստանի իշխանությունները կասեցրել են գիտնականների փորձը, որոնք մարդու սաղմի գենետիկական փոփոխմամբ էին զբաղվում, հայտնում է «Սինխուա» պարբերականը: Այդ փորձերը որակվել են որպես «Չինաստանի օրենքները ոտնահարող և գիտական էթիկային հակասող»: Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի նախարարությունում հայտարարել են, որ նախորդ ամիս գենետիկական կոդի փոփոխման արդյունքում ծնված երկվորյակ աղջիկների փորձը խախտում է Չինաստանի օրենքները և անընդունելի է: Չինաստանի […]

̰
Բակո Սահակյանը Շավարշ Քոչարյանի հետ քննարկել է արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

19:50 30.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Ես Փաշինյանին շողոքորթողներից չեմ, դրա պակասը նա չունի. Արամ Սարգսյան

19:47 30.11.2018

«Դուք գնում եք ընդդիմություն լինելու, իսկ ընդդիմությունը ժողովուրդը պատկերացնում է ընդդիմանալով»,- այսօր ասել է  լրագրողներից մեկը «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանին: Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանը, պետությանն օգնելու ճիշտ ձևը գովելը, շողոքորթելը չէ։ «Դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը: Այլ եղած թերությունները պետք է ցույց տալ, թերությունները թույլ տալն էլ բավարար չէ, պետք է լուծումներ առաջարկել, […]

̰
ՀՀԿ նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով

19:46 30.11.2018

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ SHANTNEWS.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի թվային պատկերը: Սկսել ենք քվեաթերթիկում առաջին համարը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրից: ՀՀԿ ծրագիրը բաղկացած է 11 էջից, դրանում ամենաշատ մեջբերված բառը «Հայաստանն» է, իսկ ամենահիշատակված բառակապակցությունը՝ «Մենք ունենք»: Հատկանշական է, որ, ի թիվս այլ բառակապակցությունների, ծրագրում ամենաշատ մեջբերվածներից է […]

̰
Պարոն Փաշինյան, առավոտից իրիկուն «գլխիս եմ տալիս», որ մեր ժողովուրդն իր գլխին չտա. Աշոտյան

19:43 30.11.2018

ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե «ողջ օրն անհանգիստ էր, որ վարչապետի ԺՊ-ն ոչ մի անգամ իր  անունը չէր տվել», սակայն «նա դա արեց»: «Նիկոլ Փաշինյանը իմ մասին խոսելիս նշել է․ «Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին ա տալիս, վայ նանի ջան, վայ, էս ի՞նչ եղավ՝ Ղարաբաղը, Հայաստանը կորցրինք: Իրանց […]

̰
Ինչպիսի՞ն է ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը խցիկում

19:39 30.11.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է տարածել  դեկտեմբերի 9-ին  կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի մասին: Ընտրողին կտրամադրվի 11 քվեարկության թերթիկ և մեկ քվեարկության ծրար, պետք է համոզվել, որ առկա են բոլոր 11 քվեաթերթիկները՝ հերթական համարները ստուգելով: Քվեարկության խցիկում պետք է ընտրել կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը: Քվեարկության կարգի համաձայն՝  քվեաթերթիկի առաջին էջում նշում […]

̰
Թուրքիայի դատարանը Խաշըգջիի սպանությանն առնչություն ունեցող 15 անձի կալանավորելու հրաման է տվել

19:30 30.11.2018

Թուրքիայի դատարանը Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների կալանավորելու որոշում է կայացրել՝ կապված լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Milliyet-ը: Նշվում է, որ դատարանը այս որոշումը կայացրել է Ստամբուլի դատախազության պահանջով: Սպանության մեջ կասկածվող 18 մեղադրյալներից 15-ը գտնվել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, երբ կատարվել էր հանցագործությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել դաժան և դիտավորյալ […]

̰
Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին․ ադրբեջանցիները ձերբակալել են սահմանախախտներից մեկին

19:23 30.11.2018

Երեկ երեկոյան Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող Էդիշա գյուղի մոտ, առնվազն երկու իրանցի հատել է միջպետական սահմանն ու անցել Ադրբեջան։ Այս մասին իմանալուց երկու ժամ հետո ադրբեջանցի սահմանապահները կարողացել են հայտնաբերել սահմանախախտներին, բայց վերջինները չեն հանձնվել։ Զինված լինելով ինքնաձիգներով ու նույնիսկ գիշերային տեսանելիության սարքով՝ նրանք կրակել են սահմանապահների ուղղությամբ։ Ադրբեջանցիներն իրենց հերթին մտել են […]

̰
Հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու աղքատության կրճատումն է. «Ազգային առաջընթաց»

19:10 30.11.2018

Չնայած եղանակային վատ պայմաններին, «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները Տավուշի մարզում են իրականացրել իրենց քարոզարշավը: Կուսակցության անդամները Դիլիջանում ու Իջևանում ընտրողների հետ են հանդիպել՝ կրկին մեկ առ մեկ: Ներկայացրել են նախընտրական ծրագիրը, լսել առաջարկներն ու խնդիրները: Բնակիչների հետ հանդիպման էր եկել նաև ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Հասմիկ Աղինյանը: «Կուսակցության հիմնական նպատակը Հայաստանում տնտեսական աճ ապահովելն ու […]

̰
BACK_TO_TOP