19:07 30.11.2018
2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Իսկ օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan հայտը: Այս լուրն առաջին հայացքից շփոթությունների […]
19:03 30.11.2018
«Մենք գնում ենք ԱԺ-ում լինելու, իսկ ընդդիմություն լինել չի նշանակում գործող իշխանությունների անհաջողություններից ուրախանալ կամ էնպես անել, որ գործող իշխանություններն անհաջողություն ունենան: Մենք գնում ենք ընդդիմություն լինելու, բայց մենք չենք չարախնդում Նիկոլ Փաշինյանի անհաջող կադրային քաղաքականությամբ կամ տնտեսական քաղաքականության բացերով»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ ինքը մշտապես […]
19:00 30.11.2018
Իրանի ու Եվրամիության միջև վճարման էլեկտրոնային համակարգի ստեղծման համար անհրաժեշտ է էլ ավելի երկար ժամանակ, սակայն Իրանը չի կարող անվերջ սպասել այդ լուծումների հայտնաբերմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին։ «Ֆինանսական մեխանիզմ ստեղծելու Եվրոպայի փորձերը շարունակվում են՝ չնայած ԱՄՆ կողմից ճնշման աճին»,- ասել է փոխնախարարը։ Մինչ այդ ամերիկյան կողմի պահանջով […]
18:57 30.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը կարևորել է դեսպանի դերը երկկողմանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Քաղաքապետը նշել է, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց հիմքով հնարավոր է արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը Երևանի և իտալական քաղաքների միջև: Հայկ Մարությանը կարևորել […]
18:52 30.11.2018
Բուենոս Այրեսում G-20-ի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Պենիա Նիետոն և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստորագրել են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա նոր առևտրային համաձայնագիր: Երկրների ղեկավարները նշել են, որ այս առևտրային համաձայնագիրը ամենամեծ, ամենակարևոր և ամենահավասարակշռված համաձայնագիրն է պատմության մեջ: Երեք երկրների առաջնորդները ընդգծել են, որ այս […]
18:49 30.11.2018
Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ երկխոսության և համագործակցության հաստատումը եղել և մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մեր ջանքերի շնորհիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Ռուսաստանում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության միջև կա տեխնիկական երկխոսություն»,- ասել է Սարգսյանը։ Նա անդրադարձել է նաև այլ […]
18:42 30.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել «Լազարևյան ակումբի» առաջին նիստին, որի թեման էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն»: Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ երկխոսությունների այս հարթակը ոչ միայն բարեկամների հանդիպման վայր կլինի, այլ նոր մտքերի, գաղափարների գեներացման ու հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված նոր, արդյունավետ նախագծերի ստեղծման հարթակ: «Հայ-ռուսական […]
18:40 30.11.2018
Հաճելի անակնկալները պոկերի սիրահարների համար շարունակվում են: Vivaro-ն խաղի երկրպագուներին կրկին հրավիրել է Ծաղկաձոր՝ մասնակցելու կենդանի մրցաշարերին, սահմանելով 135.000.000 դրամ մրցանակային ֆոնդ: Ընկերությունը մրցաշարերի այս սերիային անվճար մասնակցելու համար խաղարկել է 150 տոմս, որոնցից 10-ից ավելիները ներառում են նաև հյուրանոցային ծախսերը: Այս անգամ մրցումները գրանցել են աննախադեպ աճ՝ թե մասնակիցների թվով, թե աշխարհագրությամբ: Հայաստանի գեղատեսիլ […]
18:26 30.11.2018
Երևանի կենդանաբանական այգում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել այգում վերջերս սատկած կոկորդիլոսին: Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանի խոսքերով՝ պարզվում է՝ կենդանին վաղուց առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ինչը տեսանելի չի եղել: «Մեզ համար մեծ զարմանք էր, երբ մենք իմացանք, որ կոկորդիլոսը սատկել է, որովհետև դուք տեսաք, թե ինչ մեծ կենդանի […]
18:22 30.11.2018
«Ես հենց քարոզարշավի սկզբից տեսակետ ասացի, որ դարձավ, չգիտեմ ինչու, լրատվական դաշտի տարբեր մեկնաբանությունների խնդիրը: Ես ասել էի, որ Հանրապետական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսությունները հիմնականում իրարից չեն տարբերվում: Միակ տարբերվող տեսակետը «Մենք» դաշինքինն է»,- հայտարարել է «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրենք ասում են, որ Հայաստանի զարգացման ուղին ու տեղը […]
18:11 30.11.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյանում ելույթ է ունեցել դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Այս ընտրություններին յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր ընտրության մեջ: Նրանք վախեցրել են քաղաքացուն, բայց Նոր Հայաստանում որևէ մեկը չի կարող վախի վրա որևէ բան կառուցել: Հայաստանի քաղաքացուն այլևս ոչ ոք չի կարող վախեցնել: Չի՛ կարելի ասել իմ աշխատողը, այսօր հատկապես պետական […]
17:53 30.11.2018
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բենզինի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնողները փակել են ճանապարհները՝ խցանումներ ստեղծելով ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամասի մոտ: Այս մասին հաղորդում է «RTBF» հեռուստաընկերությունը: Հարյուրից ավելի ցուցարարներ՝ դեղին անթև բաճկոններով, շրջափակել են Դեզ Ար պողոտան: Այն մեծ նշանակություն ունի երթևեկության համար: Նշվում է, որ դեռ դժվար է կանխատեսել, թե ինչ թափ կառնի բողոքի ակցիան: […]
17:48 30.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Աբովյան քաղաքում ելույթ է ունեցել. «Երեկ ես հետևում էի տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավին, իմ ուշադրությունը գրավեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրիա Զոհրաբյանի արած մի արտահայտություն, որ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ և քվեով պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա այդ ներդրումները շարունակի: Քվեն և ներդրումը մեկը […]
17:35 30.11.2018
«Ինչո՞ւ են Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» միայն իրար հրավիրում բանավեճի, որովհետև Հանրապետականը դաշտը փորձել է բաժանել «սև» ու «սպիտակի»: Հանրապետականների նկարներից մենակ Արփինե Հովհաննիսյանի նկարն է հաջող: Մնացած նկարները գոնե դպրոցների մոտից տանեն՝ երեխեքը չվախենան»,- այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսակետ է հայտնել «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրար բանավեճի հրավիրելը «պարզ տեխնոլոգիա […]
17:31 30.11.2018
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 500 մլն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթ տրամադրելուն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը: 2014 թվականից մինչ օրս Ուկրաինան ԵՄ-ից կողմից ստացել է 3.3 մլրդ եվրո օգնություն: Ավելի վաղ Ուկրաինայի կառավարության ղեկավար Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ Ուկրաինան ակնկալում է մինչև 2018 թվականի վերջ ֆինանսական աջակցություն ստանալ Արժույթի […]
17:26 30.11.2018
«Հայելային կերպով արձագանքել պաշտոնական Կիևի բոլոր որոշումներին, ներառյալ՝ ռուսաստանցի տղամարդկանց՝ Ուկրաինա մուտքի արգելքին, աննպատակահարմար է: Խոսել հայելայնության մասին պարզապես սարսափելի է, որովհետև, եթե մեկը երբևէ փորձի հայելային կերպով կրկնել այն, ինչ այս պահին Կիևում տեղի է ունենում, ապա դա կարող է կոլապսի հանգեցնել, իսկ եթե խոսենք ազգային մակարդակով՝ պետական կարգի անգործության»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ […]
17:16 30.11.2018
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնն առանձնազրույց է ունեցել Իլոն Մասկի հետ նրա վարքագծի վերաբերյալ: Դա տեղի է ունեցել այն բանից հետ, երբ Մասկն սկսել է ավելի ու ավելի հաճախ երևալ հանրության առջև մարիխուանայով ու ոգելից խմիչքով: «Դա նվազեցնում է վստահությունը: Այնպիսի ընկերության ղեկավարը, որը մտադիր է ամերիկացի աստղագետներ ուղարկել տիեզերք, իրավունք չունի այդպես պահել իրեն»,- ասել […]
17:14 30.11.2018
«էնքան, ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու էդքան էլ մենք ենք պետք Ռուսաստանին: Եթե մենք էստեղ չլինենք, Ռուսաստանի սահմանը հասնելու է Կրասնոդարի մարզին: Իրենք էդ մասին պիտի մտածեն ու վճարեն: ԵԱՏՄ-ում ներդրում անող չկա, այնտեղ բարձրորակ ապրանք չկա»,- այսօր՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Մենք» դաշինքը ներկայացնող Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի խոսքերով՝ դրանք անհերքելի փաստեր […]
17:12 30.11.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը հետևողական է քաղաքացիների խնդիրներին»,- նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիամ Մանուկյանը: Կուսակցության անդամները, որոնք մեծապես կարևորում են նաև Հայաստանում երթևեկության վիճակն ու տրանսպորտի խնդիրը, քարոզչության հերթական օրը որոշեցին Մետրոպոլիտենում անցկացնել: Նրանք լսել են քաղաքացիներին հուզող խնդիրներն ու նաև ներկայացրել սեփական զարգացման ծրագրերը: «Քաղաքում երթևեկությունը բացարձակ անտանելի է դարձել, […]
17:08 30.11.2018
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2018թ. ընտրություններին մասնակցող 11 ուժերից է: Կուսակցությունը հանդես է գալիս «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսով: ՀՀԿ նախընտրական ծրագրի սկզբում պատասխան է տրվում «Ինչո՞ւ ընտրել մեզ» հարցին: Պատասխանը հետևյալն է. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»: Ծրագրում շեշտվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը` որպես […]
17:00 30.11.2018
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Արարատի մարզում: Պատգամավորի թեկնածուները մինչ հանրահավաքը շրջել են փողոցներում, նախընտրական ծրագրեր բաժանել, քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթացել: Քարոզարշավն ամփոփվել է Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքով: «Եթե ասում ենք, որ ժողովուրդն է եկել իշխանության, ուրեմն հենց ժողովրդի մեջ եղած լավագույն կադրերը պետք է ղեկավարեն երկիրը, այլ ոչ թե վարչախումբն իր […]
16:54 30.11.2018
Քիչ առաջ Երևանում մեկնարկել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա ընդունել է հրավերը:
16:54 30.11.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը շարունակվում է տարբեր երկրներում: Նոյեմբերի 29-ին Լիբանանում կայացել է ամենամյա ռադիոթոնը: Լիբանանահայերը մեկ օրում հավաքել են 87.750 դոլար: Գումարի չափը նախնական է, սպասվում են նոր նվիրատվություններ: «Վանա ձայն» ռադիոյի ուղիղ եթերում Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի մեր հայրենակիցներին` Հայաստանի ու Արցախի զարգացման ծրագրերին մշտապես աջակցելու համար:
16:50 30.11.2018
G20-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Արգենտինա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ համար սխալմամբ չի կատարվել դիմավորման պաշտոնական արարողություն: Այս մասին հայտնում է Euronews-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահին ու նրա տիկնոջը դիմավորել է օդանավակայանի աշխատակիցը: Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին նրանց է մոտեցել րոպեներ անց: Դա եղել է այն ժամանակ, երբ Մակրոններն արդեն պատրաստվել […]
16:42 30.11.2018
Շիրակի մարզպետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Կարեն Սարուխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում վերջին օրերին տեղ գտած հրապարակումներին, որոնք, նրա բնորոշմամբ, «հակաքարոզչություն են պարունակում իր դեմ»: «Հարգելի շիրակցինե՛ր Վերջին օրերին մամուլով և տարբեր մարդկանց միջոցով փորձ է արվում հակաքարոզչության ամենակեղտոտ միջոցներն օգտագործել իմ դեմ, այսօր էլ հանդիպեցի ևս մեկ պատվիրված […]
16:40 30.11.2018
ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել 2008-2017թթ. ժամանակահատվածում Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականի և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունների մասին: Զեկույցում ներկայացված են ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից իրականացված 2017 թվականի տնային տնտեսություններ կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքները: 2017թ. աղքատության վերին, ստորին և պարենային գիծը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41 612 […]
16:40 30.11.2018
Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդիրնե և հարավարևմտյան Մուղլա նահանգներում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Հորդառատ անձրևները Բոդրում քաղաքի փողոցները վերածել են գետերի՝ դարձնելով դրանք անանցանելի հետիոտների և վարորդների համար: Չդադարող անձրևները կաթվածահար են արել երթևեկությունը: Փողոցներում մնացած բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են: Հեղեղաջրերով են լցվել նաև բազմաթիվ շենքերի նկուղներ, խանութներ և սրճարաններ: […]
16:36 30.11.2018
Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ գավառում գտնվող քրիստոնեական եկեղեցին, որն այժմ գործում է որպես թանգարան, ներսից քայքայվում է: Ըստ Akunq.net-ի՝ թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Այա Սոֆիա անվանումով եկեղեցու պատերի ծեփերն են թափվել, նաև քայքայվում են շաղախները: Բուրսայի Հիմնադրամների շրջանային տնօրինության կողմից 2007թ. որոշում էր կայացվել թանգարանի վերածված եկեղեցին նորոգել` «հավատարիմ մնալով բնօրինակին և այն վերածել […]
16:33 30.11.2018
Յուրաքանչյուր շրջադարձային փոփոխության դեպքում պետք է հաշվի առնել ժողովրդի կամքը: Այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով՝ առաջին կարևոր քայլը, որ նախաձեռնելու են ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, Հարկային օրենսգրքի փոփոխությունն է: «Քաղաքականությունն ինձ համար հրապարակային գործընթաց է: Բացառված է, որ ժողովրդի թիկունքի հետևում ինչ-որ թաքուն բան […]