20:03 30.11.2018
Չինաստանի իշխանությունները կասեցրել են գիտնականների փորձը, որոնք մարդու սաղմի գենետիկական փոփոխմամբ էին զբաղվում, հայտնում է «Սինխուա» պարբերականը: Այդ փորձերը որակվել են որպես «Չինաստանի օրենքները ոտնահարող և գիտական էթիկային հակասող»:
Չինաստանի գիտության և տեխնոլոգիայի նախարարությունում հայտարարել են, որ նախորդ ամիս գենետիկական կոդի փոփոխման արդյունքում ծնված երկվորյակ աղջիկների փորձը խախտում է Չինաստանի օրենքները և անընդունելի է:
Չինաստանի առողջության հարցերով ազգային հանձնաժողովը և Գիտության ու տեխնոլոգիայի ասոցիացիան նույնպես դատապարտել է այդ քայլը:
Բանն այն է, որ նորածին երկվորյակների գենետիկ կոդն այնպես է փոխված, որ նրանք անընկալունակ են ՄԻԱՎ վարակի նկատմամբ: Ընդ որում՝ փորձարկումը կատարվել է 7 ամուսնական զույգերի հետ, սակայն մեկն է հաջողությամբ ավարտվել:
Հիշեցնենք՝ Չինաստանում պաշտոնապես արգելված է մարդու կլոնավորումը, իսկ գենետիկ կոդի փոփոխումն արգելված չէր, գիտնականների խումբն այդ մասին հայտարարել է, երբ փորձարկումն արդեն սկսված էր:
13:34 05.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:20 05.07.2025
Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...
13:11 05.07.2025
Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...
13:00 05.07.2025
«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։ ...
12:50 05.07.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել էԳողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...