18:44 07.11.2018
Ֆրանսիական L’Equipe պարբերականը Football Leaks-ի վերջին զեկույցից տեղեկություն է տարածել, որում մանրամասն ներկայացնում է 2017 թվականի ամռանը «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ տեղափոխման մանրամասները:
Ըստ աղբյուրի՝ 2016/17 մրցաշրջանի վերջում ֆուտբոլիստը «մոնեգասկներից» պահանջել է 16 անգամ բարձրացնել աշխատավարձը, ինչից հետո նա կվաստակեր թիմի ավագ Ռադամել Ֆալկաոյի չափ՝ տարեկան 8 մլն եվրո: Ակումբը մերժել է, և հուլիսի 20-ին Մադրիդի «Ռեալ»-ի հետ համաձայնություն է ձեռք բերել Մբապպեի տեղափոխության շուրջ: Ըստ պայմանավորվածության՝ «արքայական» ակումբը պետք է «Մոնակո»-ին վճարեր 180 մլն եվրո, որից 30-ը հավելավճարների տեսքով, սակայն հետագայում գումարը հասել է մինչև 214 մլն եվրոյի, քանի որ «սերուցքայիններ»-ը պարտավորվել են վճարել Իսպանիայում տրանսֆերից վճարվելիք հարկերը:
Մբապպեն, ի վերջո, հրաժարվեց տեղափոխվել «Ռեալ» և ընդունեց ՊՍԺ-ի առաջարկը: Փարիզյան ակումբը տեղափոխության պատճառ է նշել առաջարկվող պայմանագիրը, որով երիտասարդ ֆուտբոլիստի կողմը տեղափոխության համար կստանար 5 մլն եվրո:
Մբապպեն պահանջել էր նաև տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ, սակայն կողմերը պայմանավորվել են 7 մլն-ի շուրջ, ինչը ամեն տարի պետք է ավելանա՝ հասնելով մինչև 12 մլն եվրոյի:
Բացի դրանից՝ պայմանագրի մի քանի կետ մասամբ է կատարվել: Մբապպեն ցանկացել է, որ «Ոսկե գնդակ»-ի նվաճման դեպքում դառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Արդյունքում՝ ՊՍԺ-ն խոստացել է մրցանակի համար վճարել 500 հազար եվրո: Ֆուտբոլիստը նաև պահանջել է տարեկան 50 ժամ անձնական ինքնաթիռի անվճար օգտագործում, բայց դրա փոխարեն ստացել է ամսական 30 հազար եվրո՝ անձնական վարորդի և թիկնապահի ծախսերի համար:
17:08 26.06.2025
Հուլիսի 1-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
17:05 26.06.2025
Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»․ ԿուրտուաԲելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է հանդես գալ Մադրիդի «Ռեալում», հաղորդում է AS-ը: «Հուսով եմ, որ կկարողանամ երկարաձգել պայմանագիրս։ Ես շատ երջանիկ եմ «Ռեալում», այստեղ խաղալը երազանք է: Ես լիովին ակումբի տրամադրության տակ եմ, նրանք գիտեն իմ մնալու ցանկության մասին: Հնարավոր է` կարիերաս ավարտեմ «Ռեալում»»,- ասել է Կուրտուան։ 33-ամյա […] ...
16:57 26.06.2025
Մերձավանի բնակիչը հողամասում կանեփ էր աճեցնում. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 37-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Համայնքային ոստիկանները հունիսի 24-ին Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մերձավանցու հողամասում հայտնաբերվել է կանեփի 49 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
16:50 26.06.2025
Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. վարչապետՀայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին […] ...
16:44 26.06.2025
Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական․ Բասլերը՝ Սանեի մասինԳերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բասլերը սուր քննադատության է ենթարկել Լերոյ Սանեին «Գալաթասարայ» տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնում է Frankfurter Rundschau-ն: «Սանեի քայլը ցույց տվեց նրա բնավորությունը: «Բավարիան» պետք է ուրախ լինի, որ նա հեռացավ: Լերոյը որևէ միջազգային տիտղոս չի նվաճելու «Գալաթասարայի» հետ: Նա ընտրեց փողը և այլևս չպետք է հրավիրվի Գերմանիայի հավաքական: Թուրքիայում Սանեն […] ...
16:37 26.06.2025
ԻՀԿ-ի հռչակագիրը ստորագրած երկրների մի մասը հավաստիացնում է, որ դրա ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը. ԿոստանյանՀայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ՝ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ․ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների […] ...