ԶՈՒ ինժեներական զորքերում և ծառայություններում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում էական խախտումներ են բացահայտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+20.09 oC

ԶՈՒ ինժեներական զորքերում և ծառայություններում նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում էական խախտումներ են բացահայտվել

16:27 06.11.2018

ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։

Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող պատճառները և պայմանները, զորամասերի տրանսպորտային միջոցների, տեխնիկական և այլ սարքավորումների շահագործման օրինականությունը, պետությանը պատճառված և չվերականգնված վնասների առկայությունը, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման, ոչ պատշաճ կատարման հանգամանքները։

2018թ. առաջին կիսամյակում ընտրանքային կարգով կատարված 11 ուսումնասիրություններից 10-ով արձանագրվել է խախտումներ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ։ Ուսումնասիրությունների արդյունքներով 7 խախտման դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր։

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվել, որ արձանագրված խախտումները, չարաշահումները և թերացումները վերաբերում են ծառայությունների կազմակերպման գրեթե բոլոր օղակներին՝ նյութական միջոցների ընդունում, պահպանում, բաշխում, օգտագործում և այլն։

Մասնավորապես, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի վերանորոգման առանձին ծառայությունների պայմանագրային գներն ուռճացված բնույթ են կրել կամ վերանորոգման մի ծառայությունը փաստաթղթերում ներկայացվել է կրկնակի՝ ներառված լինելով մեկ այլ աշխատանքի մեջ:

Թվով 5 զորամասերում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2015-2018թթ ընթացքում, տարբեր ժամանակահատվածներում, ծանր տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների չկատարած երթերի, աշխատանքների համար ձևակերպվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ծախսագրվել է մեծ քանակությամբ վառելիք, վազքաչափի տվյալներում հավելագրվել են կիլոմետրեր, ներկայացվել իրականում չկատարված աշխատանքներ: Դրանց հետևանքով պետությանը յուրաքանչյուր դեպքով պատճառվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի վնաս։ Կատարված ուսումնասիրություններից միայն մեկի արդյունքում պետությանը պատճառված վնասի նախնական չափը կազմում է շուրջ 23մլն դրամ: Այս դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 375-րդ հոդվածի տարբերի մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, իրականացվում է նախաքննություն:

Մեկ այլ զորամասում կատարված ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, ընդերքօգտագործման իրավունքի բացակայության պայմաններում, մեծ քանակությամբ դիզվառելիքի ծախս ներկայացնելով, իրականացվել է կարմիր ավազի տեղափոխում, որի մեծ մասի՝ 14.646.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով ծավալի ավազի գտնվելու վայրի և օգտագործման նպատակի մասին տվյալներ չկան, ինչը կարող է վկայել նաև իրականում ավելի քիչ ծավալով կարմիր ավազ տեղափոխվելու և 2.582.300 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դիզվառելիքը հավելագրելու մասին։ Դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ և 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի  կողմից կատարված ուսումնասիրությամբ նաև տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի պահեստամասերի ձեռքբերման նպատակով երկու կազմակերպությունների հետ կնքված 403.699.900 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով պայմանագրերի գնման առարկաների գները ուռճացված են։ Եզակի չեն եղել դեպքերը, երբ միևնույն ապրանքատեսակները մատակարար կազմակերպության կողմից այլ կազմակերպությունների վաճառվել են ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրային գներից էականորեն ցածր գներով: Այս ուսումնասիրության արդյունքները ևս ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչություն:

Հայտնաբերված խախտումների առնչությամբ ՀՀ զինվորական դատախազը հաղորդում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին։ Բացի դրանից՝ ԶՈՒ ինժեներական զորքերում և զորամասերի համապատասխան ծառայություններում, մյուս ոլորտներում պետական շահերի պաշտպանությանն ուղղված  աշխատանքներն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով կայազորների զինվորական դատախազություններին տրվել են մի շարք հանձնարարություններ: Մասնավորապես խնդիր է դրվել ուսումնասիրությունների ընթացքում սերտորեն համագործակցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների և այլ օպերատիվ մարմինների հետ, օգտագործել պետության գույքային և ոչ գույքային շահերի խախտումների վերաբերյալ այդ մարմիններից ստացված օպերատիվ տեղեկությունները, դրանց հիման վրա ծրագրել հետագա գործողությունները: Բացի դրանից՝ հանձնարարվել է նաև ուսումնասիրությունների արդյունքում քրեորեն հետապնդելի արարքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում հետևողական լինել պետության գույքային շահերին վնաս պատճառած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դատախազական ներգործության բոլոր միջոցների գործադրմամբ պետությանը պատճառված վնասների լիարժեք վերականգնումն ապահովելու հարցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP