12:36 06.11.2018
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի ազդեցիկ պատգամավորներից մեկը հեռացվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակվել է նրա էլեկտրոնային նամակը, որտեղ նրա հայ գործընկերուհին պատգամավորին մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Էլեկտրոնային նամակը հայազգի պատգամավոր Քեթրին Կազարյանը ուղարկել էր օրենսդիր մարմնի ղեկավար Նիկոլաս Մատիելոյին ու խնդրել, […]
12:35 06.11.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն արդեն ազատության մեջ է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ իրենք տեղյակ չեն եղել` երբ է հայրն ազատ արձակվելու, նա անակնկալ է արել: «Հայրս եկել է բակ, զանգել, որ դուրս գամ, այդ ժամանակ եմ իմացել»,- ասաց նա: Նշենք, որ […]
12:35 06.11.2018
2018թ. նոյեմբերի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին և Խորհրդի նստաշրջանին։ Այս մասին Գրիգորյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Գ. Բայժանովի հետ։
12:35 06.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում լուսանկար է հրապարակել` կից գրառմամբ հայտնելով, որ «Մատենադարան» հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նոր նախագահ ունի: «Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է նա:
12:33 06.11.2018
Միացյալ նահանգները և Չինաստանը վերսկսում են իրենց բանակցությունները: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկու կողմերը բանակցությունները կսկսեն ուրբաթ: Հանդիպման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել անցած շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա գործընկերոջ՝ Սի Ցզինպինի հեռախոսազրույցի ժամանակ: Երկու կողմերն էլ այս քայլը դրական են գնահատել: Նախագահ Թրամփն էլ կարծում է, որ իրեն կհաջողվի […]
12:27 06.11.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ստեղծել Միացյալ Նահանգներից անկախ «համաեվրոպական զորք»: Այս մասին հաղորդում է Europe 1-ը: «Մենք չենք կարող պաշտպանել եվրոպացիներին, եթե չորոշենք ստեղծել իսկական համաեվրոպական զորք: Մենք պետք է ունենանք Եվրոպա, որն ինքնուրույն պաշտպանում է իրեն, Եվրոպա, որը չունի Միացյալ Նահանգների աջակցության կարիքը»,- հայտարարել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այսօր Եվրոպան […]
12:23 06.11.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել է, որ կոչ ունի սրճարանների տերերին. «Նրանք, ովքեր իրենց զբաղեցրած տեղերից դուրս են եկել, տեղեր են զբաղեցրել «բեսետկաներով ու զոնտիկներով», խնդրում եմ մինչև գարուն, հաշվի առնելով, որ սեզոնը փակված է, վերադարձե՛ք ձեզ հատկացված սահմաններ, որովհետև հետո պրոբլեմ ենք ունենալու, իսկ կանաչ տարածքների մեջ կառուցապատումներ […]
12:22 06.11.2018
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն գլխավորել է ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը, որը ներկայացրել է CIES Football Observatory հետազոտական կենտրոնը: Ըստ CIES-ի՝ ներկա պահին 2018 ԱԱ-ի հաղթողի տրանսֆերային արժեքը կազմում է 216.5 մլն եվրո: Մբապպեին հաջորդում է «Տոտենհեմ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարրի Քեյնը, որի տրանսֆերն արժե 197.3 մլն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի […]
12:19 06.11.2018
2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 0.4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.1% գնանկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.8%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գինն աճել է 1.3%-ով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. […]
12:18 06.11.2018
«Չի տեղափոխվելու, չի քանդվելու, պետք է վերակառուցվի, շենքը պետք է ռեստավրացվի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքի վիճակին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյո՞ք փոփոխություններ կլինեն «Հին Երևան ծրագրում», Արթուր Մեսչյանը պատասխանեց, որ փոփոխություններ […]
12:13 06.11.2018
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին լրագրողները հարց են ուղղել Երևանի աղճատված դիմագծի վերաբերյալ ու հարցրել, թե այդ հարցում որքանո՞վ է մեծ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի «ներդրումը»: «Երկու խնդիր կա. առաջինը՝ էթիկական: Ես չէի ուզի քննադատի դերից խոսել Նարեկ Սարգսյանի պարագայում: Ես շատ հաճախ լսում եմ, որ բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց էդ բողոքողներից ոմանք […]
12:05 06.11.2018
ՀՀ մշակույթի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու հատուկ պահպանվող տարածքում կատարված հուղարկավորությունների խնդիրը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետության պահպանության ներքո գտնվող եկեղեցու տարածքում 1994-2017 թվականների ընթացքում պարբերաբար անհայտ անձանց կողմից առանց թույլտվության իրականացվել են ապօրինի հուղարկավորություններ: Դրանց հետևանքով վնասվել է պատմամշակութային […]
12:04 06.11.2018
Այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնի դարձած Ասյա Խաչատրյանը Թբիլիսիում հանդիպել է իր ադրբեջանցի ընկերոջ հետ, որը, ինչպես պարզվում է, ոչ միայն նախկին զինծառայող է, այլև ազգայնական ու հակահայկական տրամադրությունների կրող։ Ասյա Խաչատրյանը հայտնի էր դարձել այն միջադեպի հետևանքով, երբ իր պնդմամբ՝ Արցախի ոստիկանները իրեն բաժին էին տարել անսովոր պահվածքի՝ գիշերը փողոցում […]
12:02 06.11.2018
Այսօր ԱՄՆ-ում կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամները և Սենատի՝ 100 անդամներից 35-ը: Ընտրություններում պայքարում են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները: Դիտորդներն ակնկալում են ընտրողների մեծ մասնակցություն, քանի որ այս ընտրություններով կգնահատվի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը: Համաձայն մասնագետները կանխատեսումների՝ դեմոկրատները ունեն բոլոր շանսերը լինել մեծամասնություն Ներկայացուցիչների […]
11:56 06.11.2018
«Ասում են, թե ԼԳԲՏ ֆորումը կարող է տեղի ունենալ Հանքավանում կամ Ծաղկաձորում: Ես կարծում եմ, որ այն կազմակերպությունները, որոնք տեղ կտրամադրեն նման միջոցառումներ անցկացնելու համար, մեր ժողովուրդը պետք է բոյկոտի: Մենք համարում ենք, որ այդ կառույցները պղծվելու են»,- ԼԳԲՏ ֆորումի հնարավոր անցկացմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արագած Ախոյանը: Նրա կարծիքով՝ այդ ֆորումն իրական […]
11:55 06.11.2018
«ԱԳՆ-ը չի տիրապետում այն վիճակագրությանը, թե քանի քաղաքացի է արտասահմանյան երկրներից վերադառնում Հայաստան, այդ մասին սպառիչ պատասխան կարող է տալ Միգրացիոն ծառայությունը: Կա բավականին հետաքրքրություն Հայաստան վերադարձի տեսանկյունից, դա կարգավորվում է Հայաստան-ԵՄ ռեադմիասիայի` վերադարձի և վերաինտեգրման մասին համաձայնագրով: Գործընթացը շարունակվում է»,- խոսելով Հայաստան վերադարձող մեր հայրենակիցների մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է […]
11:47 06.11.2018
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման […]
11:37 06.11.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ն կորցրել է ավելի քան 100 միլիարդ եվրո: Այս մասին նախարարն ասել է իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նաև նշել է, որ ԵՄ-ի կողմից այս «անհեռատես» պատժամիջոցները սահմանվել են Վաշինգտոնի անմիջական հրահանգով: Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է […]
11:35 06.11.2018
Աշխաբադում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ: Նախ, կանանց՝ մինչև 71 կգ քաշայինների կարգում հանդես կգա Լիանա Գյուրջյանը: Մեր մարզուհին կմասնակցի B խմբի մրցումներին: Լիանան չի հավակնում մեդալների, սակայն հաջող մրցելույթի դեպքում կարող է օլիմպիական վարկանիշային միավորներ բերել հավաքականին: Իսկ Հակոբ Մկրտչյանից սպասելիքներ կան: 21-ամյա գյումրեցի ծանրորդն ընդգրկված […]
11:34 06.11.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն անդրադարձել է ապօրինի շինարարությանը և կոչ արել այդկերպ շինարարական աշխատանքներ իրականացնողներին վերջ դնել այդ աշխատաոճին: «Ապօրինի շինարարությանը վե՛րջ, հողազավթմանը վե՛րջ, չի լինելու անօրինականություն, մի՛ ստեղծեք խնդիրներ: Դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով կատարեք, մենք կանենք հնարավորը, որ հեշտացնենք […]
11:27 06.11.2018
Հայաստանում տեղի ունեցած վերջին շրջանի զարգացումների մասին «Ամերիկայի Ձայնը» զրուցել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի հետ, որը վերջերս այցելել էր Հայաստան: «Կարծում եմ, Հայաստանն այսօր շատ լավատեսական երկիր է»,- նշում է բարձրաստիճան դիվանագետը: Նա ընդգծում է, որ այսօր ակնհայտ է, որ Հայաստանում գիտակցել են, որ երկրին անհրաժեշտ են դրական փոփոխություններ, որն […]
11:25 06.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալ»-ում: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 […]
11:23 06.11.2018
Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, պատասխանել է լրագրողների հարցերին: «Սա իմ առաջին հանդիպումն է լրատվականների հետ: Իմ գլխավոր աշխատանքներից մեկն է լինելու ճշտել գլխավոր ճարտարապետի գործառույթները, նա պետք է ունենա որոշակի գործիքակազմ: Պետք է այնպես լինի, որ հետո, եթե ուրիշն էլ լինի գլխավոր ճարտարապետ, հստակ ինստիտուտ աշխատի: «Պուճախային» աշխատանքին վե՛րջ, ամեն […]
11:22 06.11.2018
Նոյեմբերի 14-20-ը Երևանում կկայանա ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի 2019թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում: Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 7-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ […]
11:16 06.11.2018
ԱԺ-ում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հայաստան- ԵՄ հարաբերությունների զարգացման մասին զեկույցից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին հարցրեց, թե որքանո՞վ կարող են Իրանի դեմ պատժամիջոցներն ազդել Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների վրա: Հայտնի է, որ Իրանը Հայաստանից էլեկտրաէնեգիա է ստանում բարտերային սկզբունքով՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎ/ժ էներգիա […]
10:50 06.11.2018
Երևանում նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Սուրեն Թ.-ն՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո […]
10:30 06.11.2018
Սոֆյա ռոբոտը թվիթերյան իր միկրոբլոգում կիսվել է Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սելֆիով: Փաշինյանը ռոբոտի հետ լուսանկարվել էր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» այցի ժամանակ: Իր ելույթից հետո վարչապետը մոտեցել էր արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտին և մի քանի բառ փոխանակել նրա հետ: Վարչապետը հարցրել էր Սոֆյային՝ կարո՞ղ […]
10:20 06.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։ […]
10:16 06.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ և ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանին։ «Լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Իսկ […]
10:11 06.11.2018
Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ Նորագավիթի «Գայի պոստի» մոտ, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան ընթանալիս բախվել է ՃՈ պահակետի ճաղավանդակներին, մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի […]