16:33 06.11.2018
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից, թե կառուցապատման ի՞նչ դեպք կարող է նշել, որը հարուցել է նրա «զարմանքը».
«Իհարկե, Կիևյան կամուրջը, եթե դուք հիշեք, առաջ կար Երևանի երկրորդ մուտքը՝ երկու աշտարակներով շատ գեղեցիկ մուտք էր: Ի դեպ, Կիևյան փողոցը միակ փողոցն էր Երևանում, որ կառուցվել էր ընդհանուր նախագծով և ավարտուն փողոց էր՝ երկու կողմից բավականին հետաքրքիր ճարտարապետությամբ: Ինչպես խաթարվեց Կիևյան փողոցը, դուք բոլորդ շատ լավ գիտեք: Էնտեղ կամար չի մնացել, բոլորը փակվել են, ոչ մի ճարտարապետական էլեմենտ չկա, որ չխաթարվի, բայց ամենախայտառակությունն այն է, որ երբ որ Կիևյան կամրջով դուք շարժվում եք, աջակողմյան շենք են կառուցել շատ տարօրինակ: Այ ես միշտ ուզում եմ իմանալ՝ ո՞վ է տվել էդ կառույցի թույլտվությունը: Ո՞նց կարելի էր անել ըտենց բան: Կոմպլեքսի մեջ մի տարօրինակ բան է դրած: Ես չգիտեմ՝ էդ ինչ հնարավորություններ ա ունեցել էդ կառուցապատողը, դա ինչ կապեր ա ունեցել, ինչ բանակ ա ունեցել՝ տանկերով, բաներով իր հետևին, որ կարողացել ա համոզել բավականին լուրջ մարդկանց և բավականին լուրջ գերատեսչությունների, որ էդ կառույցը կատարի»,- ասել է Արթուր Մեսչյանը:
Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ Երևանը կմաքրվի տարօրինակ շինություններից:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...