14:00 26.11.2018
Կյանքի 78-րդ տարում այսօր Իտալիայում մահացել է լեգենդար կինոռեժիսոր և դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին:
Ռեժիսորը կինեմատոգրաֆի հեղինակավոր մրցանակների է դափնեկիր է, արժանացել է «Օսկար»-ի (1987թ.), «Ոսկե գլոբուս»-ի (1988թ.), BAFTA (1989թ.) և այլ մրցանակների: 2011թ. Բերտոլուչին արժանացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակի, իսկ 2013թ. Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրա աստղը:
Բեռնարդո Բերտոլուչին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1970 թվականին «Կոնֆորմիստը» կինոնկարի շնորհիվ: Այն նկարահանվել էր Ալբերտո Մորավիայի համանուն վիպակի հիման վրա և հետազոտում էր ֆաշիզմի հոգեբանական ակունքները: 1972 թվականին Բեռնարդո Բերտոլուչին ստեղծել է «Վերջին տանգոն Փարիզում» աղմկահարույց կինոնկարը, որտեղ նկարահանվել էին Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը: Ֆիլմը ժամանակակից ռոմանտիկ սիրո ողբերգության մասին էր:
1976 թվականին Բեռնարդո Բերտոլուչիի նկարահանեց «Քսաներորդ դար» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերում հանդես էին եկել Ժերար Դեպարդիեն և Ռոբերտ դե Նիրոն: «Լուսին» (1979թ.) և «Ծիծաղելի մարդու ողբերգությունը» (1981թ.) կինոնկարները քննադատների կողմից ընդունվեցին սվիններով, որից հետո նա երկար ժամանակ դադարեց ֆիլմեր նկարահանել իտալական թեմաներով:
1987 թվականին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը բարձր է գնահատվել և արժանացել «Օսկար» մրցանակի` որպես Տարվա լավագույն ֆիլմ: 1990 թվականին Փոլ Բոուլզի համանուն վեպի հիման վրա նկարահանել է «Երկինքների քողի ներքո» («Թեյ անապատում») կինոնկարը, իսկ 1993 թվականի նոյեմբերին Փարիզում կայացել է «Փոքրիկ Բուդդան» կինոնկարի առաջին ցուցադրությունը միակ հանդիսատեսի` Դալայ-լամայի ներկայությամբ:
1995 թվականին՝ 15 տարվա լռությունից հետո, նա Իտալիայում նկարահանել է «Խուսանավող գեղեցկություն» կինոնկարը` Լիվ Թայլերի մասնակցությամբ: 2003 թվականին էկրան է բարձրացել «Երազողները» կինոնկարը:
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...