11:54 25.11.2018
Գյուղամեջում գտնվող փոքրիկ աղբյուրը շիրակցիները կառուցել են 1800-ականներին: Գյուղացիների համար միակ տեղն է, որտեղից մշտապես ջուր է հոսում: Խմելու ջուր տներում չկա։ Միակ աղբյուրի ջուրն էլ հասնում է սարերից, դրանք գրունտային ջրեր են:
Ամեն օր բնակիչների առաջին գործը ջուր կրելն է, տարբեր չափի ու քաշի տարաներով, իսկ տուն հասցրած ջուրն էլ խնայողաբար են օգտագործում: Տան եղած ծորակները, ջեռուցման կաթսաները ձևական գույք են, իսկ ավտոմատ լվացքի մեքենաները աշխատեցնելու մեխանիզմը այլ կարգի է Շիրակ գյուղում:
«Ջուրը կկրենք, կբերենք տուն, լվացքի մեքենան կմիացնեմ ու բաժակով ջուրը կլցնեմ մեջը՝ մինչև լվանա պրծնի»,- ավտոմատ լվացքի մեքենայի օգտագործման յուրօրինակ տեխնոլոգիան է բացատրել Ալվարդ Ավոյանը։
Աղբյուրից բերած ջուրը կենցաղում ստիպված են օգտագործում, խմելու համար մաքուր չէ, այն չի վարակազերծվում: Սարերից ջուրը մինչև աղբյուր հասնելը պարզվում է՝ ամբարվում է կուտակիչ ջրամբարում, բայց չի քլորացվում։
«Ջրերը բաց են, կովերը մեջից անցնում-դառնում են, իսկ մենք էդ ջուրը խմում ենք»,-ասել է Շիրակ գյուղի բնակիչներից տիկին Աիդան։
Միշտ գյուղը ջուր ստացել է բաց եղանակով, մի քանի ամիս առաջ են կուտակիչ ջրամբարը բետոնապատել ու փակել: Ջրամատակարարման ցանց տասնամյակներով չեն ունեցել,նոր է կառուցվում, իսկ եղածները բնակիչներն իրենց սեփական միջոցներով են տներ հասցրել՝ մոտ 40 տարի առաջ:
Հիմա գյուղում 5000 մետր խողովակաշար է անցկացվում: Ջրամատակարարման ցանցի կառուցման ծրագիր գյուղի համար վաղուց է եղել, բայց չի սկսվել բյուջեում գումար չունենալու պատճառով: Ֆինանսավորող կողմը համայնքից ներդրում է պահանջել: Միայն այս տարի է հնարավոր եղել 10 տոկոսի չափով գումար հատկացնել: Սա էլ համայնքների խոշորացման արդյունքն են համարում:
Հինգ միլիոն դրամը համայնքային բյուջեից է, ֆինանսավորման մեծ բաժինը պատկանում է Հայկական Կարիտասին: Այս աշխատանքներից հետո Շիրակ գյուղին մաքուր ջուր կհասնի, իսկ տներ տանելու գործն արդեն բնակչին է մնում: Ցանցի կառուցումից հետո Շիրակի բնակիչները խմելու համար չեն օգտագործի սարից եկող գրունտային ջրերը, գյուղը կսնուցվի Ղազանչիի աղբյուրներից: Կուտակիչ ջրամբարից էլ ջուրն արդեն կհասնի քլորացված:
17:58 12.08.2025
Խաչանովն ու Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից․ ՑինցինատիՌուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հրաժարվել են զուգախաղի պայքարից Ցինցինատիի «Մասթերսում»: Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին Սալվադորից Մարսելո Արևալոյի և խորվաթ Մատե Պավիչի դեմ: Որոշվել է Խաչանովին և Ռուբլյովին փոխարինել Հնդկաստանը ներկայացնող զույգով: Ի դեպ, Արևալոն և Պավիչը Ցինցինատիի «Մասթերսի» զուգախաղի նախորդ տարվա հաղթողներն են: Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Ցինցինատիի «Մասթերսի» […] ...
17:56 12.08.2025
Երևանի թիվ 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:52 12.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհըՕգոստոսի 12-ին` ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում: Հրդեհը […] ...
17:48 12.08.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում մասնակցել է Երիտասարդության օրվա միջոցառումներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին։ Միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը կամփոփվի հայտնի երգիչ Գոռ Սուջյանի […] ...
17:43 12.08.2025
Ամռանը շաքարի չափից ավելի օգտագործման վտանգները. ԱՆԱմռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին զգուշացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային […] ...