16:55 24.11.2018
Նաթվի գինը համաշխարհային շուկայում նորից կտրուկ ընկել է․ ադրբեջանական տեսակի գինը կանխատեսվածից ավելի շատ է նվազել, երեկվա համեմատությամբ՝ 5,7 տոկոսով։ Սա կարող է պատճառ հանդիսանալ, որ ադրբեջանական մյուս տարվա բյուջեում ուղղակի չբավարարեն ֆինանսները։
Երեկվա 65 դոլարից մեկ երեկոյի ընթացքում ադրբեջանական նավթի գինը հասել է 61,25 դոլարի, և հավանաբար շարունակելու է նվազել։ Հերթական էժանացման պատճառը եղել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարի այն հայտարարությունը, որ իրենք օրական արդյունահանում են շուրջ 10,7 միլիոն բարելով ավելի շատ։
Խնդիրն այն է, որ ըստ ամերիկյան Wall Street Journal հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան պատրաստ էր արդյունահանումը սահմանափակել օրական 31,5 միլիոն բարելի սահմաններում, սակայն դա կհարուցեր ամերիկյան կողմի դժգոհությունը, իսկ թագավորությունում որոշել են առճակատման չգնալ Վաշինգտոնի հետ։
Առաջացած գերարտադրության ու շուկային անհրաժեշտ քանակից ավելի շատ նավթ մատակարարելու արդյունքում նավթի բոլոր տեսակների գները նմանամասշտաբ կորուստներ են ունեցել։ Նավթի շուկայի մյուս խաղացողներին այս ամենը գուցե շատ չմտահոգի, սակայն Ադրբեջանի համար նավթի գինը կենսական նշանակություն ունի, քանի որ նավթը պետական գանձարանը լցնելու հիմնական միջոցներից է։
Դրա ազդեցությունը բյուջեի վրա այնքան մեծ է, որ ամեն հաջորդ տարվա բյուջեն գրելիս ադրբեջանցիները դրա մեջ կանխատեսում են նաև նավթի գինը։ 2019 թվականի համար Ադրբեջանի բյուջեն կանխատեսել է նավթի 60 դոլար միջին գինը, մինչդեռ արդեն հիմա ադրբեջանական նավթի գինը նվազել է մինչև գրեթե 61 դոլար, ու էժանացումը շարունակվում է։
Ընդհանուր այս էժանացումը սկսվել է դեռ սեպտեմբերին և ուժգնացել է հատկապես նոյեմբերին։ Հիմնական պատճառը Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն են, որոնք արգելափակում են իրանական նավթի մուտքը համաշխարհային շուկա։ Դրանից հետո մյուս հիմնական խաղացողները ագահաբար մեծացնում են արդյունահանումը, որ գրավել իրանական նավթի տեղը։ Բայց արյունքում նավթի շուկայական պաշարը մեծանում է, գինը՝ նվազում։
Սրան կարող է վերջ դնել դեկտեմբերի 6-ին Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) ժողովը, որի ժամանակ այդ երկրները կարող են համաձայնության գալ ու արդյունահանումը որոշակի սահմանների մեջ պահել՝ գինը կայուն պահելու համար։
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:25 09.08.2025
Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...
19:03 09.08.2025
«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարելՄիլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...