17:04 24.11.2018
«Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով Շիրակի մարզում առաջադրվել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է իր ցանկությամբ:
Հիշեցնենք` մեկուկես տարի առաջ՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզում ՀՀԿ-ի վարկանշային թեկնածուն էր: Այդ ժամանակ կուսակցությունը հաշվի էր առել այն հանգամանքը, որ Ցոլակյանի հեղինակությունը մարզում բավական բարձր է, ծնունդով Շիրակից է և Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել:
«Նույն պատմությունն է: Շիրակում ես նորից ռեյտինգային թեկնածու եմ առաջադրվել: Հաշվի են առել բոլոր հանգամանքները: Ես Շիրակում և բոլոր տեղերում պահանջված մարդ եմ: Մի քիչ գլուխ գովեմ որպես շիրակցի: «Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի մյուս թեկնածուներին ընդհանրապես չեմ ճանաչում: Պայքարը բնական կլինի: Ես որևէ մեկին գերադասել կամ ստորադասել ցուցակից չեմ կարող: Ամեն մեկը յուրովի է ներկայանում: Որևէ մեկին վերև կամ ներքև դասել չեմ կարող: Սա նաև կուլտուրայի հարց է»,-SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակում են Շիրակի մարզպետը, երկու փոխմարզպետները, մարզպետի օգնականն ու խորհրդականը:
Հարցին՝ ինչպես ընտրողը կընդունի այն, որ Ֆելիքս Ցոլակյանը մեկուկես տարի առաջ այլ քաղաքական ուժ էր ներկայացնում, հիմա այլ, նա պատասխանել է հետևյալ կերպ.
«Մի բան պարզ է՝ ես իմ մղումներում ազնիվ եմ: Ես դա գիտեմ: Մնում է, որ մարդիկ հասկանան իմ ասածը և ընդունեն: Չկա ինձ մոտ որևէ մեկին, որևէ անձի ծառայելու գաղափար: Կա պետական մտածողություն: Պետությանը ծառայելու հնարավորություն, եթե ընձեռում է, ես դա անում եմ: Ես դրել եմ իմ թեկնածությունը, որ օգտակար լինեմ նոր իշխանություններին: Ես անկուսակցական եմ ու երբեք չեմ դառնա կուսակցական»:
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:25 09.08.2025
Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...
19:03 09.08.2025
«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարելՄիլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...