21:55 05.12.2018
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի այսօր հրապարակված հեռախոսազրույցի ձայնագրությանը: Ռուբեն Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև. «Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի և դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետը լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է […]
21:43 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը և հանդես եկավ ելույթով: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշեց. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաև ժողովրդավարության կառուցմանը և ամրապնդմանն ուղղված […]
21:31 05.12.2018
Ընտրարշավի սկզբում Գագիկ Ծառուկյանը հորդորեց կուսակցականներին ոչ ոքի չվիրավորել ու չնեղացնել, արդյո՞ք այդ հորդորը պահպանվում է ԲՀԿ-ի ցուցակը ներկայացնող պատգամավորի թեկնածուների կողմից։ Այս հարցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում տվեց Արամ Աբրահամյանը՝ ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակը ներկայացնող Տիգրան Ուրիխանյանին: «Մեր լեզուն այդ իմաստով երկար է պարկեշտ քարոզչության, չվիրավորելու, չզրպարտելու, մակարդակ պահելու քարոզչական մեթոդաբանության մեջ: Ինչ վերաբերում […]
21:20 05.12.2018
ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են իր նախընտրական գովազդային մեծ վահանակը պատռել։ Էդուարդ Շարմազանովն այս մասին գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է… Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 […]
21:16 05.12.2018
Երկրի նախագահը Գյումրիում հանդիպել է նաև լրագրողների հետ, այն ոչ թե պաշտոնական, այլ բարեկամական հանդիպում է որակել և ցանկությունն էր մտքերով կիսվել լրագրողների հետ, նաև նրանցից առաջարկներ լսել Գյումրիի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Բայց հանդիպումը քիչ անց վերածվել է մամուլի ասուլիսի: Իսկ հարցերն աղետի գոտու չիրականացված ծրագրերից մինչև քաղաքի զարգացման ոլորտային հնարավորություններ, նախագահի սահմանադրական լիազորություններից մինչև […]
21:07 05.12.2018
Երևանում նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ առաջարկն արդեն մեկ տարի է՝ տեղադրված է քաղաքապետարանի կայքում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Երեկվանից Երևանում նոր ճոպանուղի կառուցելու պրոյեկտի մասին տեղեկություններ են տարածում «Ֆեյսբուք»-ում ու լրատվական կայքերում՝ ներկայացնելով դա իբրև քաղաքային գործող իշխանության […]
21:00 05.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ջերմուկի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Եղեգնաձորի, Կոտայքի և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
20:53 05.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին: Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում […]
20:38 05.12.2018
Մահացել է նորզելանդացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ջեֆ Մերֆին, հայտնում է Deadline-ը: Նա մահացել է 80 տարեկան հասակում: Ռեժիսորը մահացել է դեկտեմբերի 3-ին, մահվան պատճառները հայտնի չեն: Կինեմատոգրաֆիստը համարվում է 2001-2003թթ. թողարկված «Մատանիների տիրակալը» հայտնի կինոեռագրության ստեղծողներից մեկը:
20:25 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, զրուցել զինծառայողների հետ: Կարևորելով կրթության դերը որակյալ զինվորական մասնագետների պատրաստության գործում՝ Դավիթ Տոնոյանն ապագա […]
20:15 05.12.2018
ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 25 տարվա վաղեմության մի պատմություն՝ խոստանալով պատմության շարունակությունն ավելի ուշ հրապարակել: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Վերջին օրերին Դավիթ Շահնազարյանը հաճախակի է հիշողություների գիրկն ընկնում և մեկնաբանում ով ոնց է Արցախյան պատերազմում իրեն դրսևորելմ թե դա որտեղից է իբրև ինքը իմացել, երևի մի քանի ամիս ԱԱՊ վարչության […]
20:10 05.12.2018
«Երևան՝ արևային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ և արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այս մասին նշվել է «ԵՄ՝ Երևանի համար. […]
20:05 05.12.2018
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, պատգամավորի թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը այսօր Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիպել են երիտասարդների հետ: Հանդիպումից Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Սովորաբար պոպուլիզմը ի հայտ է գալիս ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է լինում […]
20:02 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Իգոր Գրիգորյանի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափերը, ինչպես […]
19:53 05.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 1-ին հայաստանցի ու ռուսաստանցի քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ անցկացված «Լազարևյան ակումբի» առաջին նիստը ուղղված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վնասմանը։ Պաշտոնական Բաքուն հիշատակել է Արցախի անունը և հերթական անգամ բողոքել, թե Արցախի իշխանավորների մասնակցությունը այդ քննարկումներին, ռուսաստանցի պաշտոնյաների արած […]
19:50 05.12.2018
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Մոսկվայից դիվանագիտական աղբյուրը։ «Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ անդամ այլ երկրների՝ խնդրանքներով, որ գագաթնաժողովը հետաձգվի ավելի ուշ ժամկետներ»,- ասել է նա։ Tert.am-ի խնդրանքով թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե […]
19:40 05.12.2018
«Որքան ես հասկացա, Սահմանադրությունը փոփոխելու ծրագրային կետ դուք չունե՞ք»,- այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանին հարցրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը: Տիգրանյանը պատասխանել է, որ նախընտրական ծրագրում, այո՛, չունեն: Ի պատասխան՝ Գրիգորյանն ասել է, որ այդ դեպքում իրեն մտահոգում է այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ […]
19:30 05.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդում, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի 57 հրապարակում, ԿԸՀ-ից ստացված 1, դիտորդի կողմից ներկայացված 1 հաղորդում և քաղաքացու […]
19:26 05.12.2018
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել է Ադրբեջանի գործընկերների հետ նախնական պայմանավորվածությունն ու հրաժարվել ադրբեջանական կողմին վաճառել «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Այդ աղբյուրները տարբեր պատճառներ են նշել գործարքի չեղարկման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ համալիրները պետք է դրվեին Կասպից ծովի ափին՝ հնարավոր հակառակորդի նավերի խոցման համար, և այդ […]
19:22 05.12.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է այս տեսանյութը, որտեղ ներկայացվում են ՀՀ ԶՈւ օդաչուներ Մովսես Մանուկյանի և Արմեն Բաբայանի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվել են մահվանից ընդամենը մեկ օր առաջ։ «Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սրանք մեկ օր առաջվա […]
19:19 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման պատճառներին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջը օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որևէ մեկը չի պլստալու, հատ առ […]
19:10 05.12.2018
SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ այսօր «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի չընդունման հանգամանքին, ասել էր, թե ԸՕ-ի հետ կապված՝ կառավարությանը մեղադրել, որ չի իրականացրել ծրագրային գործառույթները, կա՛մ թյուընկալում է, կա՛մ հանրությանը մոլորության մեջ գցել, կա՛մ պոպուլիզմ: «Կառավարությունն իր ծրագրում ոչ թե ասել էր՝ մենք կփորձենք, ոչ թե ասել էր՝ մենք […]
18:58 05.12.2018
Այսօր Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Ազգային կինոկենտրոնի հետ ունեցած համագործակցությանը՝ սկսած 2010 թվականից մինչ օրս: Նշենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իր ֆիլմի նկարահանման համար կինոկենտրոնը գումար հատկացնի, մինչդեռ Շուշանիկ Միրզախանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ խնդիրը շատ […]
18:50 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքում է ԱԱԾ տնօրենի և իր` գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակմանը: Նա նշեց, որ կոռումպացված համակարգը տեսնում է` իր շուրջ օղակը սեղմվում է, և սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նա կոչ արեց դեկտեմբերի 9-ին, անկախ եղանակային պայմաններից, գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]
18:35 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ մտքերի: Նա նախ հետաքրքրվեց` Շահնազարյանն ԱԱԾ-ին ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որ, իր պնդմամբ, գոյություն ունի Հայաստանում: «Ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, ասում էր, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, և […]
18:25 05.12.2018
ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին. «Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան հետ են համոզել, նաև այդ մասին ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ էդ մանրամասների մեջ ես չեմ ուզում […]
18:19 05.12.2018
Այսօր հակակոռուպցիոն թեմայով լսումների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանին այսպիսի հարց է ուղղել. «Ձեր դաշինքի պատկերացմամբ՝ անցումային արդարադատության ինստիտուտը գործելու է ՀՀ-ի դատական համակարգին զուգահե՞ռ, թե՞ փոխարինելու է դատական համակարգին»: «Գործելու է առկա դատական համակարգին զուգահեռ»,- պատասխանել է Հերիքնազ Տիգրանյանը: ԱԺ պատգամավորության թեկնածուն նկատել է, որ 3 օր առաջ, […]
18:04 05.12.2018
Համացանցում այսօր հայտնվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության երկրորդ մասը: Նոր ձայնագրության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Տեսանյութին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա տարածել է տեսանյութը` կից հետևյալ գրառմամբ. […]
18:02 05.12.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված են զինվորների համար նախատեսված նոր կոշիկները: «Այսպիսին է լինելու մեր զինվորի համար նոր կոշիկը։ Բարի ծառայություն»,- գրել է նա: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել էր զինվորական նոր ճտքակոշիկները: